Տոլմա-դոլմա -դալմա
Copyright © 2017 The ԳՀՄԱ .
Տոլմա-դոլմա -դալմա
Տոլմա բառի կազմությունը
Տոլմա բառը բնիկ հայերեն բառ է, բնիկ հայ խոհարարական ուտեստ: Ծագումը կապված է հայ մշակույթի, ավանդույթների, ծեսերի, ծիսական տոների, խնջույքների եւ կենցաղային երեւույթների հետ:
Տոլմա կամ դոլմա բառը կազմված է երկու արմատից՝ տոլ + մա+լ:
Տոլմա բառի առաջին արմատը «տոլ» արմատն է: Տոլ - նշանակում է խաղողի տերեւ, խաղողի որթ:
Տոլմա բառի երկրորդ «մա» կամ «մալ» արմատը հայերենում ունի տնային կաթնատու, մսատու կենդանի իմաստը, Խոյի բարբառում տնային կենդանուն ասում են -մալ-:
«Մա» արմատը բառավերջի -լ- բաղաձայնի սղումով «մալ» արմատն է:
Այսպիսով՝ տոլ +մա եզրաբառն ունի տոլ-խաղողի կանաչ տերեւ + մալի միս իմաստը, ինչպես նաեւ՝ խոհարարական
տոլ-խաղողի կանաչ տերեւով եւ մալի մսից պատրաստած ուտեստի խորհուրդը:
«+մա» եզրաբառը հայերենում ունի նաեւ հետեւյալ իմաստները.
-ամ-մա» արմատն ունի այծ եւ ուլ իմաստը,
-ամ- ունի նաեւ մեջ իմաստը՝ աման, ամպ:
Ամ-ը ունի նաեւ տարվա իմաստը:
Տոլ – արմատը եւ ուրարտերեն Դիլլի, Դոլի, Ուդուլի բառեզրերը նույն արմատն ունեցող, միեւնույն արմատից կազմված բառեր են, կապված են Դիլմուն,Դալմա դրախտավայր, Դալ-Տալ Տալվորիկ անունների գաղափարական իմաստի հետ:
Տոլմա-դոլմա -դալմա բառի ծագման պատկանելությունը
Դոլմա -տոլմա բառի ծագումը կապված է Դիլմուն- Դալմա դրախտավայրերի անունների գաղափարական իմաստի հետ.
Ուրարտերեն «ուդուլի -դալ » բառը նշանակում է խաղողի վազ, խաղողի որթ ունի նաեւ դալար իմաստը:
Տոլ+մա բառը կազմված է Տոլ- խաղողի տերեւ +Ամ այծի միս բաղադրիչներից:
Հնում հայերը պատրաստել են Տոլ+մա. Տոլ- խաղողի ազնվական տեսակի տերեւից եւ ԱՄ-մալ տոտեմ Այծի մսից:
Ամ-Ուլնոց, Գինետոն, Խաչվերաց
Ամ-Ուլնոց, Գինետոն, Խաչվերաց տոնն ունի վաղ արեւապաշտական արմատներ: Հնում տոնի խորհուրդն իր մեջ ամփոփել է աշնան գալուստը, տնտեսական տարվա մի փուլից մյուսն անցնելը: Այսինքն` աշնանամուտի տոն էր, որ նշվում էր խրախ ճանքով, լի ու տոնական սեղաններով: Ուլնոցը նաեւգինետոն է եղել եւտոնի ժամանակ սեղաններին խաղողի առատ գինի է դրվել, ամ-ուլից պատրաստած ուտեստներ:
Ըստ հայկական ավանդազրույցի. ԱՄ տոտեմ Այծը միակ կենդանին է, որ ուտում եւփչացնում է խաղողի վազը, այդ պատճառով էլ այս տոնին Ամ-նոխազ են մորթել եւթոնրում խորովել կամ՝ՏՈԼ+ՄԱլփաթաթել, աշնանամուտի տոնական սեղանին դրել:
Տոլմա, դոլմա, դալմա, դոլի տեսակները
Տոլմաները. հայերեն դոլմա, տոլմա, դոլի, ուդուլի- պատրաստվում է մսային եւ բանջարեղենային հումքով՝ խաղողի կանաչ թփի տերեւի, կանաչ լոբու տերեւի, կաղամբի կամ բանջարի տերեւի մեջ լցոնված եւ փաթաթված։ Հայաստանում պատրաստվում է տոլմայի ավելի քան 70 տեսակ: Բացառիկ է Թոնրի, ավանդական կամ դդմի ծաղիկի մեջ պատրաստված տոլման։ Արծվանիստ գյուղի տատիկը տոլման պատրաստում է ձավարով ու կանեփով, իսկ իր պատրաստած տոլման կոչում է «Կանեփով տոլմա»: Մեծ տարածում ունեն «Կիլիկիա», «Վանա» տեսակի տոլմաները: Հայտնի է Տիգրանակերտի կանաչ խաղողի թփով փաթաթված դոլման, մատուցելիս վրան ավելացնում են մածուն–սխտոր։
Արարտա-ուրարտական՝«Ուդուլի- տոլման հայկական հնագույն ազգային ուտեստներից մեկն է։ Նրա բաղադրատոմսը պահպանվել է Մատենադարանի ձեռագրերում՝ ավելի քան 1000 տարի։
Դալմա-դիլմուն-Տիլման դրախտը եւ խաղողուտը
անվան ծագման հետ կապված ավանդազրույցները
հայ մշակույթի պատմությանմեջ
Դալմա-դիլմուն- Տիլմա, Տիրման դրախտը եւ խաղողուտը:
Դիլմուն- dilmun- շումերերեն նշանակում է դրախտ, որը գտնվում է Տիգրիս եւ Եփրատ գետերի միջեւ:
Ըստ Հրաչյա Աճառյանի՝«դալ»-եզրաբառը բնիկ հայերեն բառ է՝կազմված dhel արմա տից:
Ըստ ՆՀԲի՝«դալ»-եզրաբառը կազմված է talu-այծ բառարմատից, որը նաեւ դիցական տոտեմ կենդանի է:
«Դալ» եզրաբառն ունի կանաչություն, բողբոջ, ճյուղ, խաղողուտ, տերեւ, կանաչ այգի, դրախտ իմաստները:/Հր. Աճառյան/
«*Հայերենում «դալ» եզրբառը մնացել է որպես «դալար»-նորատունկ բույս իմաստով, ռուսերենում դարձել է долина-դաշտավայր:
Դիլմուն-Դալմա-Ուդուլի -տալի-դոլի-տալիդա եզրաբառերը նույնարմատ բառեր են եւ ունեն շումերական, Ար-ուրարտական ծագում:
talu-այծ, talidai -աղջիկ
Ըստ Նոր Հայկազեան Բառարանի- talu-այծ, talidai -արամերեն, բնիկ հայերեն, էտրուսկերեն բառ է, ունի աղջիկ իմաստը:
Տալու- talu կամ -տալիդա- բառի ծագումը նույնպես կապված է Դիլմուն—Դալմա-ն դրախտավայրերի անունների հետ:
Տալու- talu- եզրբառը տոտեմ այծի գաղափարակիր անուն է, իսկ այծը Դրախտի Տէր՝ Էնկի Հայայի եւ Այայի տոտեմ կենդանին է:
Դիլմուն- Դալմայի այգիները.
Ավանդույթները եւ առասպելներերը
Նոյը, երբ իջել է Արարատից, մի որթատունկ- խաղողատունկ է տնկել Երեւանի մոտ- պատմում է ավանդույթը, հավանաբար, ավանդույթը հենց նկատի է ունեցել Դիլմունի կամ Դալմայի այգիները:
Դիլմուն- Երեւանի Դալմայի այգիները
Զվարթնոցի տաճարի թանգարանի շենքի առջեւ տեղադրված է Ար/ուրարտական, ՎանիՌուսա 2-րդ թագավորի սեպագիր արձանագրությունը, որըպատմում է Հրազդան-Իլդարունիա գետից Դալմայի այգիների տարածքով ջրանցքի անցկացման եւ այդ առթիվ Աստվածներին զոհեր մատուցելու մասին: Ի դեպ, արձանագրության տեքստում, ըստ ուրարտագետների, Ռուսա 2-րդը նշել է, որ հիմնել է խաղողուտ, ցորենի դաշտեր, անտառներ, կառուցել քաղաք, իսկ Իլդարունիա Հրազդան գետից՝ջրանցք:
Երեւանի փոքրիկ դրախտը. Այս ամենից եզրակացնում ենք, որ Ռուսա 2-րդը հիմնադրել է Դալմայի այգիները, որ Դիլմուն կամ Դիլման Դրախտավայրի նմանակումն է, Աստվա ծային այգին:
Հրազդանի աջ ափին, Այգեձոր թաղամասի դիմաց, դեռ փռված են Դալմայի այգիներ կոչվող գեղատեսիլ պտղատու այգիների մնացորդները: Այդ կանաչությունը, խաղողուտը, խաղողի կանաչ տունկերը, դալար ու կանաչ այգիները Արարտա- Ուրարտուի ժամանակներում ավելի ծաղկուն եւ շքեղ են եղել ու համարվել են Երեւանի փոքրիկ դրախտը:
ՀայոցԱրքաները կրելով նախնյաց ժառանգական իրավունքը նմանակելեն Դիլմուն Դրախտավայրը: Ռուսա2-րդ-ի Երեւանի Դալմայի այգիների դրախտը եւ Երվանդակերտի «Բիբ» այգեստան-ծաղկաստանը Էնկի Հայայի Դիլմուն Դրախտավայրի նմանակումն է:
«Դալ» դրախտային գաղափարը կրում է Տալվորիկ անունը:
Դալ-Տալվորիկը գավառակ է Արեւմտյան Հայաստանում, Տալվորիկը տարածվում էր Տիգրիսի ձախակողմյան վտակ Սասնո գետ վերին հոսանքի շրջանում։ Տալվորիկը նույնպես դրախտի մի նկարագիր է: Տալվորիկը գտնվել է անմատչելի վայրում՝ շրջապատված Ծովասար, Խարզան եւ Սխտորաքար լեռների միջեւ։ Լեռները պատ են դարձել Տալվորիկի համար եւ առանձնացրել են շրջակա տարածքից:
Տալվորիկն ունեցել է բազմաթիվ անտառներ: Տալվորիկի խաղողի այգիներով հայտնի էր Այգետունը-Էգետունը: Տալվորիկը հռչակված է տալվորիկցի դարբիններով, խաշնարածությամբ, այգեգործությամբ, գինեգործությամբ: Տալվորիկում մշակել են գլգիլ, կորեկ, գարի, ցորեն, թուզ, նուռ, ծխախոտ, բամբակ։ Որոշ գյուղերում զբաղվել են թթենու մշակությամբ և շերամպահու թյամբ։ Մշակել են բազմազան խաղողատեսակներ` Տալ-տոլի, իզնուրդ, նուսաբ, բոլորապտուղ, աշխար, դումշկի, եզանաչք, կարմիր, մոխար, սոլոր, բաթման, բորկ, լոշ և բարխի։
Տալվորիկցիները սնվում էինկորեկի և գլգիլի հացով, իսկ ցորենի հացը «Կերակուր անուշ արեք» ատրահայտությամբ հյուրասիրում էին հյուրերին։
Կարինե Հայրապետյան
Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա
Մայնց 08.12.2017թ.
Օգտագործած գրականություն
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանի հարցազրույցից:
Ծանոթություն.
*Խնդրանք Հայկական Վիքիպեդիայի խմբագրականին, սխալ եւ խեղաթյուր ված նյութերը մի տեղադրեք Հայկական Վիքիպեդիայում:
*Հայկական Վիքիպեդիան այսպես է սխալ, կեղծարարված եւ խեղաթյուրված է ներկայացնում Հայկական տոլման, որի համար էլ մեր մշակույթը ՅՈՒՆԵՍԿՕ ներկայանում է խեղաթյուրված:
Տոլմաները (թուրքերեն՝ dolma; հունարեն՝ ντολμαδες; պարսկերեն՝ Dolme (دلمه); ռումիներեն՝ sarma) պատրաստվում են և մսային և բանջարեղենային հումքով, լցոնած և փաթաթված՝ «դիլլի»–ի (ուրարտերեն՝ «դոլի» բառը, որը նշանակում է խաղողի տերև, այստեղից էլ դոլմա = խաղողի տերևի մէջ լցոնված և փաթաթված ճաշատեսակ), կաղամբի կամ բանջարի տերևի մեջ։ Բացառիկ է «փլըտուծը» (փլած դոլման, որը դոլմայի բաղադրիչները մանրացնելով, միասին կեփվի)։ Բացառիկ է նրա համար, որ այդպիսի բաղադրատոմսի չենք հանդիպի այլ խոհանոցներում։ Տարբեր է Տիգրանակերտի «փըթէ–փըլէ»–ն, որը փաթաթված դոլման՝ մատուցելու ժամանակ քանդվում են, վրան ավելացնում են ձվածեղ և մածուն–սխտոր։
Կայքի նկատմամբ սեփականության իրավունքը, հեղինակային եւ այլ իրավունքները, ներառյալ նրա ամբողջ բովանդակությունը, բոլոր տեքստերըCopyright © 2017 The ԳՀՄԱ . Բոլոր իրավունքները պաշտպանված են: .
Կայքից օգտվելիս Դուք պետք էպահպանեք ՀՀ գործող օրենսդրությունը: Դուք իրավունք չունեք տարածել, փոփոխել, կրկնօրինակել: