top of page
  • Facebook Clean Grey

Archive/ԱՐԽԻՎ

SEARCH BY TAGS/հիմնաբառ

Noch keine Tags.

Դալմա-դիլմուն-Տիլման դրախտը եւ խաղողուտը

Copyright © 2017

Դալմա-դիլմուն- Տիլման դրախտը եւ խաղողուտը

անվան ծագման հետ կապված ավանդազրույցները

հայ մշակույթի պատմությանմեջ

Դալմա-դիլմուն- Տիլմա, Տիրման դրախտը եւ խաղողուտը:

Դիլմուն- dilmun- շումերերեն նշանակում է դրախտ, որը գտնվում է Տիգրիս եւ Եփրատ գետերի միջեւ:

Dilmun- Դիլմուն-Դալմա-Ուդուլի դրախտավայր անվան մշակութային հետեւյալ իմաստաբանությունը իմ կատարած ուսումնասիրության շրջանակում վերականգնեցի հետեւյալ կերպ.

Dilmun-Դիլմուն կամ Դալմա անունը «լ-ր» եւ «ա-ու» տառադարձությամբ կազմված է Դի+ար+ամ+ան արմատներից:

Մեկնաբանենք Դի+ար+ամ+ան արմատները՝նշելով նրանց ծագումը եւ իմաստները հայ պատմադիցական մշակութային բառարանի մեջ:

Դի+ար+ամ+ան բարդ բառը կազմված է չորս արմատից.

առաջին արմատ՝ Դի- Տի- տիզերք կամ Աստված,

երկրորդ արմատ՝ ար-արեւ,

երրորդ արմատ՝ ամ-ժամանակ,

չորրորդ արմատ՝ ան-երկինք, +մ+ան- ման, ունի մարդ իմաստը:

Այսպիսով՝dilmun-ը տիեզերք+արեւ +ժամանակ +երկնք-ի արքայությունն է, դրախտա վայրը, աստվածային այգին: Եզրաբառի կամ դրախտի անունը, նրա ծագումը բացահայ տեցի հայերեն լեզվամտածողության եւ պատմադիցական փաստերի միջոցով:

Ըստ Հրաչյա Աճառյանի՝«դալ»-եզրաբառը բնիկ հայերեն բառ է՝կազմված dhel արմա տից, ըստ ՆՀԲի՝- talu-այծ բառարմատից, որը նաեւ դիցական տոտեմ կենդանի է:

«Դալ» եզրաբառն ունի կանաչություն, բողբոջ, ճյուղ, խաղողուտ, տերեւ, կանաչ այգի, դրախտ իմաստները:

«*Դալ» դրախտային գաղափարը կրում է Տալվորիկ անունը: Հայերենում Դալ- տալը մնացել է որպես «դալար», ռուսերենին փոխանցվել է долина բառով :

Դիլմուն-Դալմա-Ուդուլի -տալի-դոլի-տալիդա եզրաբառերը նույնարմատ բառեր են եւ ունեն շումերական, ար-ուրարտական ծագում:

Տալու- talu կամ -տալիդա-

ՆՀԲ- talu-այծ, talidai -արամերեն, բնիկ հայերեն, էտրուսկերեն բառ է, ունի աղջիկ իմաստը: Տալու- talu կամ -տալիդա- բառի ծագումը նույնպես կապված է Դիլմուն—Դալմա-ն. դրախտավայրի անունների հետ: Տալու- talu- եզրբառը տոտեմ այծի գաղափա րակիր անուն է, իսկ այծը Դրախտի Տէր՝ Էնկի Հայայի եւ Այայի տոտեմ կենդանին էր:

Դիլմուն- Դալմայի այգիները.

Ավանդույթները եւ առասպելներերը

Նոյը, երբ իջել է Արարատից, մի որթատունկ- խաղողատունկ է տնկել Երեւանի մոտ- պատմում է ավանդույթը, եւ, հավանաբար, ավանդույթը հենց նկատի է ունեցել Դիլմունի կամ Դալմայի այգիները:

Էնկի Հայան եւ աշխարհի կարգավորումը

Էնկի Հայան Եփրատը ուղղեց Դիլմանի բարեբեր հողերը, իսկ Տիգրիսը դարձրեց բարեբեր եւ կենդանական աշխարհ ծնող գետ, նրան տվեցպտղաբերության զորություն: Ապա նա Ջրի, Հողի եւ Լեռների տարբեր կենդանիները բաժանեց իրարից: Աստվածներին հանձնեց պաշտոններ եւ հանձնարարություններ տվեց:

Էնկի Հայան իր հարսին Տիհանա- Ինանային կարգեց որպես բարձրագույն Քրմուհի, թագուհի: Էնկի Հայան Դումմուզիի Թամզարայի կնոջ Տիհանա- Ինանային էր հանձնել 14 մաղթանքների եւ ճակատագրի Գոճազմ- Լազուր Դումմուզիի Մորուք Քարվահանակը, որով բարձրագույն քրմուհին, Տիրուհին, Տիրմանը պետք է կառավարեր, կարգավորեր Դիլմունի Երկիրը: Նա Սուրբ Հարսանիքի, Ոսկե Անձրեւի կաթիլների-Դանի միջոցով տարեց- տարի Կյանք էր բերում Երկրին:(գերմաներենից թարգմանությունը ՀԿՊ)

Տիհանա - Անահիտ-Ինանա Աստվածուհին եւ

Երկիր Դիլման Դիլմուն -Տիրման դրախտավայրը

Շումերական մի առասպելում Ինանա Աստվածուհին ասում է. <Ես կին եմ: Բոլոր կանայք միաձուլված են մեկ հուգու մեջ, ունեն միեւնույն հոգի, բոլորն ունեն մեկ հուզիչ հոգի: Ես Ուրուկի-Արեգի եւ Անանայի Արքայադուստր եմ: Ես ուզում եմ վերադառնալ իմ տուն Երկիր Դիլման: Այնտեղ հոսում են Կաթն ու Մեղրը, այնտեղ չկա հիվանդություն, չկա մահ: Առյուծը չի սպանում, գայլը չի ուտում գառներին: Մենք շատ մոտ ենք այդ Երկրին, բայց նաեւ այն Աստեղնային ճանապարհով հեռու է մեզանից>:(թարգմ. գերմաներենից ՀԿՊ)

Դիլմուն դրախտի անունը եւ Ռուսա 2-րդը

Դալմայի այգիների հիմնադիր Ռուսա 2-րդի սեպագիր արձանագրությունը պատմում է Հրազդան -Իլդարունի գետից Դալմայի այգիների համար ջրանցքի անցկացման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին: Միաժամանակ արձանագրությունը նաեւ անեծք է բոլոր նրանց հասցեին, ովքեր կփորձեն ոչնչացնել այդ արձանագրու թյունը:

Խալդե տիրոջը այս կոթողը Ռուսա Արգիշթորդին գրեց, Խալդյան զորությամբ Ռուսա Արգիշթորդին Ասում է. <Կուարլինե դաշտի հողը «շուլե»-չոր էր, ոչ մի բան այնտեղ չկար։ Հենց որ Խալդեն կարգադրեց, ես այս խաղողուտը հիմնեցի, արտ ցորենի, անտառ նոր այնտեղ հիմնեցի, քաղաք նոր այնտեղ կառուցեցի։ Մի ջրանցք Իլդարունիա գետից անցկացրի՝ «Ումեշե» անունով, սույն Ռուսայան դաշտին երբ ջրանցքը փորեն, մեկ ուլ թող Խալդեին ողջակիզեն, մեկ այծԽալդեին թող զոհաբերեն, մեկ այծ՝ Թեյշեբային, մեկ այծ՝ Շիվինեին, մեկ «շեխադե»՝ Անիկուին>։ Ռուսա Արգիշթորդու կողմից, որը Արքա է հզոր, Արքա Մեծ Արքայության Աշխարհիս։ Արքա Վանեցոց Արքա Արքայոց եւԱրքա Տոսպ -Տոշպա քաղաքին։ Արգիշթորդի Ռուսան ասում է.< Ով որ այս արձանագրությունը փչացնի, ով փշրի, հողում թաղի, ով ջուրը գցի, ով տեղից իր շարժի, ով արեւի առջեւից առանձնացնի կամ ասի «ոչնչացրու», ով ուրիշին ասի. «Ես կատարեցի», ով որ Անունս ջնջի եւիր անունը գրի - լինի նա Վանեցի, լինի Լուլուրեցի -թշնամի, թող որ Խալդե, Թեյշեբա, Շիվինե աստվածները չխնայեն, թե անունը, թե սերունդը երկրի վրա չթողնեն»:

**Ծանոթություն.

Ըստ ար-ուրարտագետների՝ Հրազդանը Ար-Ուրարտական Իլդարունի գետի անունն է: Ըստ Ալիշանի` Հրազդան անունը Իլդարունի հնչյունափոխված ձեւն է` Իլ-հր հնչյունա փոխությամբ՝ Հր+ազդ+ան: Հրազդան անունը պետք է որ ծագած լինի Հուրաստան բառից եւ նշանակի Հրո գետ, Կրակե գետ:

ՙՀուր» բառն ըստ լեզվաբանների բնիկ հայկական բառ է` ծագած հնդեվրոպական ՙպուրո-բհուրո-փուռ կամ կրակ ձեւից. ցեղակից բառերն այլ լեզուներում մոտ են այս արտաբեր մանը:

Հրազդանի ձորը մարդկության ամենաառաջին եւ ամենահին բնակատեղիներից է: Գետը Հրազդան անվանած ժողովրդի լեզուն եղել է հայերենը` ամենահնագույն հնդեվրոպական լեզուներից մեկը /քարայրագետ Բենիկ Երիցյան/:

Հրազդանի վրա նաեւ բազմաթիվ ջրաղացներ են կառուցված եղել, հայտնի էր «Ինն աչք» ջրաղացը:

Հրազդան-հուր-ածն-դան` հրաբխից ծագած ջուր:

Հրազդա՛ն, գետակդ իմ հայրենի

Հրազդա՛ն, ջրիկդ իմ անուշիկ...

Ըստ իմ մեկնաբանության. Հրազդան անունն ունի հուր-ած-դան` հրից ծագած ջուր գաղափարը: Հրազդան գետը Իլդարունիա գետանունն է, որտեղ ավելացվել է –ած- արմատը: Հրազդան անունն ունի Հր-հուր-կրակ, ած-ածել, ջուր լցնել, դան-թան-թաց թացան-կաթնեղեն արմատական իմաստաբանությունը:

Արարտա-ուրարտական Իլդարունիա գետն իր Հրազդան անունն է ստացել, որպես ջրանցք, թացացնող, այգիները ջրող, թացով ու թացանով ողողող, տոգորող, Դալմայի այգիներըկանաչացնող, դալարացնող գետ:

Հրազդան անունը կարող ենք մեկնաբանել մի քանի կերպ.

Հր+ազդ+ան.

1. Հր-մասնիկն ունի հուր-կրակ իմաստը, 2-Ազդ-մասնիկը ցույց է տալիս ծագում, հայերենում այն ունի աստվածա յին գաղափար՝ աստ- Աստված, Ազդ, Արամազդ, Արտավազդ:

3- դ+ան,դա- դոյն, դօլ, դոյլ, do, to բնիկ հայերեն բառ է, որը համեմատվում է -աստէն- իմաստի հետ: հայերեն բառ, որը կոչվում է-աման- ջրաման, դոյնչափ, դոյնպես /Հր. Աճառյան էջ 679/:

2. Հր+ած+դան,

-ած- արմատն այստեղ ածել-լցնել եւ դան-թան իմաստն ունի, դան-ջուր լցնել:

3.Հր+ազ+թան, թան-դան-ջուր իմաստներով:

Դան-թան-թաց, ջուր, խոնավություն, թանաք- բնությունը գունագեղ, թանաքող իմաստը կրող բառն է, որը լրիվ համապատասխանում է գետի բնութագրին, քանի որ գետը խոնավացնում, թացացնում ու ջրում էր, թանաքում եւ գունավորում, կանաչապատում, գույնզգույն այգիներ, ծաղկաստան դարձնում Դալմայի դրախտավայր խաղողուտը, այգին:

Մեկնաբանելով Հրազդան-Իլդարունիա գետանունը ուզում եմ հավելել, Հրազդան-Իլդարունիան ունի Հուր-արեւի Տիեզերքի եւ Ան երկնային աստվածության երկնքից ածվող-լցվող, թափվող անձրեւի հատ-կաթիլների եւ երկնային բարիքի գաղափար: Հրազդան-Իլդարունիա գետն ունի երկնային գետ գաղափարը, որն էլ հենց Դրախտի վկայություն է, Երեւանի Դալմայի այգիները:

Ջրի հատ-դան եւ ցորենի հատ-դան իմաստային կապը

Dhanas-հատիկ

= Dhanya, dhanha, dan- բնիկ հայերեն բառ, հնախոսական, ունեն, հաց, արմտիք,

Dhanas-հատիկ, ցորենի հատիկ, հացահատիկ, հատ.

այստեղից կարող ենք ենթադրել, որ Dhanas-հատիկ բառն ունի նաեւ «անձրեւահատիկ» երկնքից թափվող ջրի կամ անձրեւի հատիկները-կաթիլները, որոնք միանում են դառնում են Դոն-Դան լցվում են դոլը-դուլը կամ դույլը, ջրի ամանը, թացացնում են Դալման, ահա որտեղ է գտնվում ցորենի եւ ջրի շաղկապը, երկուսն էլ հատիկներ են կամ կաթիլներ:

Հնդեվրոպական լեզվում ջուրն է` վեդո-դոն . Դանուբ, Դոն, Դունայ գետանուն ներն այս արմատից են: Այսինքն` Հրազդան-հուր-ազն-դան` հուր- Ազդ-աստվածային, դոն- ածվող-լցվող գետ:

Դան-դանա, դան-թաց-թացան բառն ունի նաեւ կաթնամթերք իմաստը:

Ըստ Հր. Աճառյանի եւ ՆՀԲ-ի՝Թան-Դան նշանակում է ջուր, ջրել, թացանել, թանամ-թացի-թաց , ջրասոյզ եւ պարարտ հաւու/ՆՀԲ/:

Լավաշի եւ բոքոնի. «Ձկնակերպ հաց»ի ծագումը կապվում է

Դիլմուն-Դիլման դրախտավայրի հետ:

Դան-dhan, dhon dan արմատը բնիկ հայերեն արմատ է, «հացի տեսակ», սուրբ հացի տեսակ, պասխա-պաքսիմատ իմաստով:

ՆՀԲ ն հիշատակում է, որ Դան-dhanըճգնավորների համար հաց էր: ՆՀԲ ն հիշատակում է այն-Թոն-Դոն- անուններով, որն ունի «Ձկնակերպ հաց»ի ձեւ, այն ուներ կես կանգուն երկարություն, մի մատ հաստությամբ, մեջտեղում ծակ» Հայոց Բառ ու Բան էջ 179,/Հր. Աճառյան էջ 679:

Հր Աճառյանի, ՆՀԲ, Հայոց Բառ ու Բան բառարաններից կարել է հավաստի եզրակաց նել, որ Ձկան ձեւով, ձկնակերպ այս երկարուկ հացը, լավաշի կամ բոքոնի նկարագրու թյունն է: Ձուկը շեշտելով նկատի ունեն Ջրի աստվածության եւ տոտեմ Ձկան խորհուր դը, որը կրում է Էնկի Հայայի- Օհաննեսի, Քրիստոսի գաղափարախոսությունը:

Dilmun-Դիլմուն եզրբառը պարսկերենում վերաիմաստավորվել

է ձեռք է բերել պեղել-մաքրել իմաստ:

**Ըստ հնագետ Բենիկ Երիցյանի. պարսիկների իշխանության ժամանակ ջրանցքի նորոգման պատմությունն այսպիսին է. Երեւանի Հուսեին խանի Մակուից, Թավրիզից, Սպահանից կանչած վարպետները գտնում են վաղեմի Դալմայի ջրանցքի հետքերը, բացում են խցված ակը, վերաշինում են ջրանցքը: Դալմայի ջրանցքը հանված էր Հրազդանի աջ ափից, Ջուրը հոսում է դաշտն ի վեր եւ ոռոգում գետի մյուս ափի անծառ տարածքը: Դալմայի եւ Աբուհայաթի ջրանցքները շատ հնուց են գործել եւ ավերվել են 1679-ի երկրաշարժից: Հենց նույն թվի վերջին էլ նորոգվել է Դալմայի ջրանցքը»:

** Ըստ լեզվաբանների, ջրանցքի եւ հետո արդեն նորատունկ այգու անունը այստեղից է առաջացել, Դեոլմե ամել`պարսկերեն բառ է, նշանակում է. պեղել-մաքրել:

Dilmun-Դիլմուն եզրբառը պարսկերենում վերաիմաստավորվել է ձեռք է բերել պեղել-մաքրելիմաստ:

Պատմական այս իրողությունը առաջացնում է պատմա-լեզվական եւ մշակութային թյուրիմացություն եւ խեղաթյուրում է մշակութային եւ լեզվական արժեքները: Իրականում «Դալմա» կամ «դեոլմե» դրախտային անունները պարսկերենումպատմա-լեզվական փոխառություն են, ստանում են որոշակի իմաստային նոր բովանդակություն, ձեռք են բերում նորպեղել-մաքրել նշանակությունը:

Մեր մշակութային կորուստը եւ ողբերգություննայնէ, որ մեր մշակութաբանները մեր հնախոսական բառերը առանց բացահատելու եւ մեկնաբանելու հաստատում են որպես այլալեզու բառեր, ահա եւ այստեղից սկիզբ է առնում խեղաթյուրումը, այսպիսի բառերից է «Դալմա» կամ «դեոլմե»եզրաբառը:

Կարինե Հայրապետյան

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա

Մայնց 08.12.2017թ.

Օգտագործած գրականություն

Հրազդանի կիրճի պատմամշակութային հուշարձանները»Բենիկ Երիցյան, Հակոբ Սիմոնյան, Մարիետա Խաչատրյան, 2- ՍեդրակՄամուլյանի -Հայխոհարարականավանդույթներիզարգացմանուպահպանմանհ/կնախագահՍեդրակՄամուլյանի հարցազրույցից

3- Peeter Espak: The God Enki in Sumerian Royal Ideology and Mytholog.y Tartu University Press, Tartu 2010. (Dissertationes Theologiae Universitatis Tartuensis 19)

**Dumuzi wird oft mit dem Lapislazuli verbunden, so er hat einen Bart aus Lapislazuli.laut einem Text aus den University Museum, University of Pennsylvania[5]

Կայքի նկատմամբ սեփականության իրավունքը, հեղինակային եւ այլ իրավունքները, ներառյալ նրա ամբողջ բովանդակությունը, բոլոր տեքստերըCopyright © 2017 The ԳՀՄԱ . Բոլոր իրավունքները պաշտպանված են: .

Կայքից օգտվելիս Դուք պետք էպահպանեք ՀՀ գործող օրենսդրությունը: Դուք իրավունք չունեք տարածել, փոփոխել, կրկնօրինակել:

bottom of page