top of page
  • Facebook Clean Grey

Archive/ԱՐԽԻՎ

SEARCH BY TAGS/հիմնաբառ

Noch keine Tags.

Արտավազդ

Հայդիներն գնացին Հայդիներն ու հայոց ծիսական պարը

Հայդինների վերադարձը

Վեհ Եղջերուները մահանում են,

Ընկերները մեռնում են,

Հայդիները լքեցին երկիրն ու արքայությունը:

Ժամանակի հետ «Håkon»Հայկոն

գնաց Հայդին աստվածների հետ,

Ժողովրդի չարչարանքը ծանր կլինի:

Ու ծանր եղավ չարչարանքը ժողովրդի,

Ժողովուրդը լքեց իր Աստվածներին,

Ժողովուրդը Էթանա պաշտեց, հեթանոս դարձավ:

Հայ.Կի.Էնը գնաց, նրան լքեցին իր արքաները,

Արքաներն Հայոց Հեթանա դարձան,

Մեծ Լույս ու Արեւին խառնեցին իրար:

Բյուրասպ Աժդահայկին Հրուդենը լեռնակիրճում գամեց,

ԱժդաՀայկն զորեղ հաղթեց Հրուդենին,

Դուրս եկավ Կիրճից, ազատվեց, էտանի կապանքից,

Մեծն Տիգրանն՝ Երվանդունին սրախողող արեց ԱժդաՀայկին,

Վիշապին հեծած հարձակվեց,

Զարկեց ԱժդաՀայկին ու թոքից կտոր պոկեց,

Իր զարմից էր զարկողը ԱժդաՀայկին,

Զարմն էր Տիգրանը, Մեծն Երվանդյան Տիգրանը Հայկազուն,

ԱժդաՀայկը չմեռավ, Անմահ Աստվածը գնաց Դիցերի հետ Արդին,

Երկիրը մնաց առանց ԱժդաՀայկ, երկիրը ծանր ապրեց:

Մութ ու խավարը դժնի տիրեց երկրին:

ԱժդաՀայկը չհաշտվեց, ուղարկեց Արտավազդին քաջ,

Արտաշեսի անդրանիկ որդու փոխարեն վիշապազն դրին,

Արտավազդ ասին, դեռ օրորոցում խեղեցին նրան,

Արտավազդը կռվեց, հաղթեց...

Արտավազդը կռվեց, բայց ժողովուրդը հեթանոսվել էր,

Ժողովուրդը մոռացել էր,լքել էր արդարադատ Աստծուն,

Արամազդը ցնորվեց ցավից, ցնորվեց, դողաց,

Կռվեց, խավարի դեմ, անառակ բարքերը ջարդեց ու փշրեց,

Կոտորեց Հայրենյաց հողը անարգողներին,

Կռվեց Արտաշեսի, օտար հավատի պաշտպան ծառայի հետ,

հայրենյաց հողում, Եղբայրը եղբորն է սպանում,

Կավատ են դարձել հարս աղջիկ ու կին, անառակ բարքեր,

Անարգում են Հայ աստվածներին, Աստված Մայրերին,

Խավար էր, մահ ու ավերակ, օտարի լեզու, օտարի աստված,

Քրմերն են օտար հավատի քրմապետ դարձել,

Արտավազդը չերերաց սպանեց դավանափոխ,

Հեթանոս դարձած, խավարի քրմապետ եղբայր Մաժանին,

«Արտավազդը՝ քաջն վիշապազուն.

Չգտավ տեղը, չդիմացավ ապարանքի մեջ,

Նա անց, ասէ, գնաց և շինեաց

Ի մեջ Մարաց զՄարակերտ.

Որ է ի դաշտին՝ որ անուանեալ կոչի Շարուրայ։

«Երբ դու գնացիր, ու բոլոր երկիրը քեզ հետ տարար,

ես այս ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ»

Որոտաց Արտավազդը քաջ, հակառակեց Արատաշեսին..

Անիծեց Արտաշեսը, որպես թե կարգն էր հեթանոսների.

Եթէ դու յորս հեծցիս, յԱզատն ի վեր ի Մասիս,

Զքեզ կալցին քաջք, Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս,

Անդ կայցես, լույս չտեսնես, «յԱզատն ի վեր ի Մասիս»,

Մասիս լեռան քարանձավներում«վիշապազուն» մարերը,

քաջքերը զարմից Մարաց-արամաց փակեցին Արտավազդին:

ԱժդաՀայկը գնաց Ազատն Մասիս,

հետո էլ Մհերն իր ոտքով գնաց,

Արծվի փոխարեն ագռավաքար տարան:

Արդի Ալիսուսե Քուրան Մասիսեն եկավ, Խաչեցին նրան:

Չորսը լմնցավ, հայրենյաց հողը նորից կսպասե Մեծ Լույս ու Արեւին:

Մեզ ոչ մեկը չզարկեց, մենք մեզ զարկեցինք, Մեր զարմից էր զարկողը,

Մենք, մենք մեզ ենք զարկում, ու զարկում ենք մենք մինչեւ էսօր:

Մենք լքեցինք Հայկին, պաշտեցինք Հեթանին, Բելին,

Մասյաց վիհերի մութ ժայռերի մեջ ,

ամեն կիրակի, Հուր-Արև Արեգ Միհրի օրը,

Արեգ ամսի Արեգ օրվա նախաշեմին,

Դարբիններն են կռանահարում,շղթաներեն են ամրացնում:

Մենք ենք մեզ ինքնափակում, ինքնասպանում...

Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին ՝

Ոտքը զարնեց ասպանդակին,՝

Մհեր քաշե'ց Թուր Կեծակին,

Պարզեց Հյուսիս, պարզեց հարավ,

Արեւելք ու Արեւմուտք,

Էրգի'նք Պարզեց Թուր Կեծակին՝

Գոչեց աղոթքն հաղթանակի՝

«Հա՜ցն ու գինի՜ն, Տե'ր կենդանի՜ն,

Մարութա բանձր Աստվածածի՜ն,

Խաչ պատրաստեն վեր աջ թևին»

Մհեր Ձեն տվեց Սասնա ծռերին,

Քաջախօյերին զիր քաջանց երկրի,

Մարութին, Թորին, Գամերին Արամաց երկրի,

Կարապդալ, Արծիվ ու Առյուծ,

Սերի, Գիշերի Ցուլեր Արդինի,

Զարմեր Վիշապաքաղ ու Գորանի,

Մուշ,Սասուն,Վան ու Կիլիկ-Ադանա,

Կարապախ, Զաբահ ու Խոյ Հայքի

Զարմեր վիշապազուներ գըդռիճ,

Բիլազուկներին Պատերազմի Խաչ,

Կրակ վառեցին Մասիսի Կառափին,

Կրակի շեղջերը հասավ, երկնքին առավ,

Կարմրեց երկինքը մինչեւ Լուս Աստղ հասավ:

Կարապաստղ հասավ, Ծիր Կաթինն առավ,

Հայդիցերն Արդին, Գդռիճները Քաջ Գլոր բար բռնին,

Կարաբդալ պարին, Ձոնդր, Թռթռուգ ու Թրիթրեմե,

-Ազատն Մասիսն ի վեր, ազատն Արտավազդ

Թոյ, թողություն, դող, ցնցում, սարսուռ,

Սարսափ ու երերում, ուսերն են ցնցում,

Ցնցվում են մարմնով,Նրաց ցնցումից լեռներն են դողում,

Երկիրն է ցնցվում, ժայռերն են պոկվում անդունդ գլորվում:

Անեծքը հրուդենի հեթանոսության գնաց անեծքածոց,

Վախ ու սարսափը փաթաթվեց դժգույն Հրուդենին,

Ցավեր ու ավեր, դավերը դժնի հավաքեց, տարավ,

Անեծքը կուլ տվեց Հեթան Հրուդենը Գելի ոռնոցով,

Կիսալուսնի հետ գնաց ու փակվեց անդրաշխարհի մեջ,

Փակվե՛ց, այնտե՛ղ կմնա ու էլ դուրս չի գա: Վ՛երջ:

Արտավազադ պոկեց շղթայքն

Ազատն Մասիս ի վեր

Ամենքն իրա տեղ կարգ ու կանոնով երկինք ու երկրի,

Երկինքն է ցնցվում, կրակ ու կայծակ, Շանթ ահեղագոչ:

Երկնային Ծովից հեղեղ է թափում, մաքրում երկիրը,

Ի վեր Ազատն Մասիս, Ի վեր կառափն Արարադ:

Գամերը բեւեռին զարկած, երկիրն է պտտում,

Այծեղջյուների քառանիվ ոսկեփայլ կառքով,

Հսկայն Հայկը Հսկանդինավով, լույս Գավազանով,

Շիկամորուս Հսկա Թորն էր որոտում,

Ամենակործան ուժով զորացած,

Սլանում է Թորը երկնքով, կայծակ,

Շանթ ու փոթորիկ տարերքով բռնված:

Թորի բազուկին պողպատյա Ձեռնոցներ,

Ուժը բազմապատկող Գոտին կապած մեջքին,

Օրենքն հասատող Մեծ Թագը ուսին,

Ութաստղ Թագը ազատն կառափին,

Երեսունինը զորավոր որդիքն առած

Հայոց Տուն եկավ, Տունը Արդինի,

Թորն ելավ Ազատնի ի վեր Մասիս:

Թորը պողպատե ձեռնոցներով պինդ,

Կայծակով զարկեց, ջարդեց լեռնակիրճի

Քարակուռ փակ դուռն Ազատն Մասիսի,

Ջարդուփշուր եղան քարերը թռան երկրե երկիր,

Զարկեց սալերին կռանահարված, շղթաները պոկեց:

Արտավազդ քաշեց փշրեց շղթայքն,

Բազուկներով պինդ ժայռերը պոկեց,

Լույս կաթաց կիրճում, կայծակնահեղ կապտալույս,

Ասլան Առյուծները վերքերն էին լիզում,

Մարէ- Արամմայր Մայրամ աչքդ լույս լինի...

Ազատն Արտավազդը դուրս եկավ կիրճից:

Արեգ ամսի Արեգ օրվա նախաշեմին,

Դարբինները Կռնահար Կռեցին Թուրը Արանց,

Գիսավոր Թուրը Արհիսուսի Արդին Քուրայի,

Արտավազդն առավ Թուրը կայծակնահեղ

Խաչ բիլազուկը կապեց զիր բազկին,

Կապեց գոտին, Գուտն ի գլխին,

-Հեծավ Քուռկիկն հրեղեն Ձին, շունչ քաշեց ազատ:

Մասիսի կառափին կրակն էր երկինք հասնում,

Էա Աստվածները լույս ու Արեգակ են Մասիսի կառափին,

Էա Աստվածներեն լույս ու Արեգակ են փառել աշխարհին,

Արամազադ ու Ազադահայկ Վիշապազուն, Արդին Ալսիսուի,

Մասիսի Քուրան Հիսուսը Խաչից Ազատվեց,

Խաչ Պատրաստեն վեր աջ թեւին,Թուրն առավ Բազկին,

Կայծակնահեղ Գիսավոր Թուրն Արդինի,

Մեծ Լույս ու Արեւ Քուրա Հիսուսը Հաղթանակեց,

Հալդին Ալսիուս ու Քուրան Հիսուս ԹուրԽաչ կապեցին

ԹուրԽաչը գիսավոր կապեցին Մեծի Դռանը զորավոր,

Արդին տաճարի Մեծի Դռանը՝ Էն.ԿԻ.Հայայի,

Մեծի Դռանը Աջեն Յեղ կարասն էր, ահյակեն հուրի,

Կրակն ու յեղը Միւռոնը խնկարկումի,

Խաղաղվեց երկիրը, խաղաղվեց երկինքը..

Գրիչն էր գրում եղեգնյա, ծուխն էր ծխում Ծխանի,

Բոց էր դուրս գալիս եղեգան փողից,

Ծուխ էր ուրս գալիս Եղեգան փողից,

Գդռիճներն ամեն, Թորն Ութոտանի ձիով, հինգը տապարով,

Միհրն ու Մարութը, Ձենով Օհանը, Գդռիճները քաջ,

Աստվածներն աշխարհակալ ու Արդարադատ.

Կարաբդալ են պարում, Ձոնդր, Թոյնալի ու Թրիթրեմե,

Թռթռուգ են պարում, գլոր գյոնդի մեջ կրակը առած,

Կրակը կարմիր, կրակն Արեգակ, բոց ու ճառագայթ,

Դող, ցնցում, սարսուռ, սարսափ, երերում են ուսերով, թուրթռում,

Արտավազդն է պարում գլոր գյոնդի մեջ,

Քաջերն են պարում գլոր շրջանակ դարձած:

Արտավազդը քաջ, գլոր շրջանի մեջ,

ընկնում է, մեջքը չի զարկում գետնին,

Վեր է ելնում,կանգնում է զորեղ, ցնցում ուսերը,

Դողում է, երերում, ազատվում ցավ ու անեծքից,

Զիր ահից գոռում է վիշապազունն ահեղագոչ:

Հեծավ Արտավազդը իր ձին հրեղեն,

Պարզեց Հաղթական սուրը կայծակնահեղ,

Ազատեց հողը հայկյան, օտար հավատից, հեթանից դժնի:

Հայվեհ Եղջերուներն ու արխարները քերծում են լեռները,

Ընկերները ձեն տալիս իրար, թմբուկ են խփում, դհոլ են զարկում,

Բոռան ու զուռնա, դուդուկ ու քեոմանա լեռներն են գոչում,

Արդին Հայդի դիցերն են պարում, լցվել է երկիրն ու արքայությունը:

Ժամանակի հետ Հսկայդինավով «Håkon» Հայկոն հետ եկավ,

Թորն ուսին հինգը Թակ, գլխին Ութաստղ Թագ:

Կարապը Կարապետ Ր Գավազանով ժամանակացույցի,

Հայդեն Աստվածների հետ Հայ.Կի. Էն Լուսատղը պայծառեց:

Արեգակ Խոյը կենարար լույս տվեց, երկիրը զարթնեց,

Տիհանա Տիրուհին հազարան հավքով երկիրն էր կարգում,

Ու ապրեց Կայը, Խոյը հպարտ ու անպարտ Գոյ ու Գոռ,

Հար ապրեց հայը, գոյատեւեց հար ու հավիտյան:

Հեծավ Արտավազդ Քուռկիկ Արարին ՝

Ոտքը զարնեց ասպանդակին,՝

Արքան քաշե'ց Թուր Կեծակին,

Պարզեց Հյուսիս, պարզեց հարավ,

Արեւելք ու Արեւմուտք,

Էրգի'նք Պարզեց Թուր Կեծակին՝

Գոչեց աղոթքն հաղթանակի՝

«Հա՜ցն ու գինի՜ն, Տե'ր կենդանի՜ն,

Մարութա բանձր Աստվածածի՜ն:

Կարինե Հայրապետյան

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա

Մայնց 14.09.2017թ.

bottom of page