top of page
  • Facebook Clean Grey

Archive/ԱՐԽԻՎ

SEARCH BY TAGS/հիմնաբառ

Noch keine Tags.

Նաւ- Նավասարդ, Նաւ-առագաստ, Նաւ-նօյ, Նավ-Վան

Նաւ- Նավասարդ, Նաւ-առագաստ, Նաւ-նօյ, Նավ-Վան

1. Նաւ- Նօյ-Նօահ, նավ եւ նօր բառերնունեն նույն ծագումը՝ աւ-օ տառադարձությամբ: 2. Նաւ-նունի Նօյ -«նոր»-«neu» գաղափարական նույն իմաստը:

3. Նավ-ը նաեւ Վանն է - առաջին բնակատեղին՝Նավ-Վան:

4.Նավը հայերենում ունի նաեւ տիեզերանավ իմաստը, որը մեր դիցապատմության մեջ հայտնի է որպես Աստվածներին երկիր բերող նավ:

5.Նավակատիք- նորոգության կատարում, բացման հանդես, տոնակատարություն,

կազմված է նավ եւ կատ բառերից, կատ-ը կատարել բայն է: /Հր. Աճառյան, հատոր 3,Էջ 434/:

6. « Հայ «Նաւ» լատ. այն մասն եկեղեցվոյ, ուր կայ ժողովուրդն /Հր. Աճառյան, հատոր 3,Էջ 434/:

7.Նավ բառը Նաւ- առագաստ եւ նաւ-նօյ -նոր իմաստով աւ-օ տառադարձությամբ հայ դիցապատմության մեջ հայտնի է սկսած Հայ.Կի.Էն Մուշ-Շումերներից՝ Աստված-Նավ, Աստվածային նավ, Երկնային նավ, Կարմիր Առագաստ գաղափարներով:

Նավասարդ բառը եւ նրա լեզվական պատկանելությունը

Նավասարդ- բնիկ հայերեն բառ է, կազմված է երեք արմատից՝Նավ+ աս+արդ:

«Նավ-nau առաջին արմատը բնիկ հայերեն արմատ է, սրա ժառանգներն ենսանսկրիտից Նավ-nau եւ այլն.. /Հր. Աճառյան 433 էջ/,

-աս- արմատը ասել բայի արմատն է, որն ունի «Աստվածային խոսք» իմաստը,

-արդ- արմատը կապված է Արարտա-ուրարտական ժամանակաշրջանի հայերենի Արդի, Հալդի Տաճարի եւ Արտիաստվածանունների հետ:

Նավասարդ

Նավասարդը հայ դիցապատմության եւ մշակույթի կրող

Ըստ Անանիա Շիրակացու եւՀովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր Տարվա առաջին ամիսը։

Իմ կարծիքով եւըստ ուսումնասիրած նյութի՝Նավասարդը Հայկիորդին է, քանի որ այն սկիզբն է արեգակնային ժամանակշրջանի:

Գրիգոր Մագիստրոսը (11-րդ դար) պատմում է, որ Արտաշես Արքան մեռնելուց առաջ տենչանքով ասում է հետևյալ խոսքերը.

Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի

Եւ զառաւօտն Նաւասարդի,

Զվազելն եղանց և զվագելն եղջերուաց.

Մեք փող հարուաք եւթմբկի հարկանէաք,

Որպէս օրէնն է թագաւորաց:

Հայոց հնագույն օրացուցային համակարգի առաջին ամիսը կոչվում էր Նավասարդ:

Նավասարդով է սկսում Արեգակնային տարին:

Նավասարդ ամիսը կամ հաղթանակի տոնը համարվել է «եղջերվի տոն- ամիս»: Նաւասարդը համարվել է «եղջերվի ամիս», քանի որ եղջերուն, այծեղջյուրը, քաղը Էնկի Հայայի կամ Հայ.կի էնի, Վահագնի տոտեմն էր: Եղջերուն, այծեղջյուրը Նավասարդի առաջնային իմաստն է, այն խորհրդանշում է Հայա Աստծուն:

Նավասարդյան հանդիսությունները նվիրված էին աստվածներին եւ Արեգակնային նոր ժամանակաշրջանին:

Նավասարդյան ամանօրյա հանդիսությունները նվիրված էին Հայ-արամեական աստվածներին:

Հայոց հնագույն ավանդույթում առաջին ամիսը համարվում է Նավասարդ:

Ըստ իմ մեկնաբանության՝ ամանօր բառը կազմված է երեք արմատից՝ամ+ան+օր, ամ-ժամանակ, ան+երկինք, օր- օր դիցակպատմական իմաստներով:

Ըստ մեր լեզվաբանների՝ամանոր բառը կազմված է ամ+ա+նոր բառերից, սա կարծում եմ ավելի նոր մեկնաբանում է, նոր իմաստ:

Գրիգոր Մագիստրոսի գրառած վիպասանական հատվածում Նաւասարդ-ը հանդես է գալիս որպես ամանօրյա տոնի անվանում, որը նշանավորվել է եղնիկների ու եղջերուների որսով: Հետեւաբարայն համարվել է «եղջերվի ամիս»- եղջրավորս կամ եղջրամիս: Նավասարդի տոներին կատարվել է եղջրավորս կամ եղջրամիս, հավանաբար Աստվածներին զոհեր մատուցելու նպատակով,որը հետագայում ալ իմաստ է ձեռք բերել :

Ըստ հայգիտնականների՝օրացույցի շարժականության պատճառով 428 թվականիցՆավասարդի սկիզբն ընկել է օգոստոսի 11-ին:

Նավի իմաստաբանական տարբերակները հայ մշակույթի մեջ

«Ուխտասարի 400 ժայռապատկերների մեջ կան նավերի ու նավակների շատ պատկերներ: Ժայռապատկերները խազագրողները գծագրել են Քամու ուժն օգտագործելու միջոցը՝ Առագաստը: Ժայռապատկերում առագաստանավը պատկերված է այծի եղջյուրների տակ, որն ունի «աստվածային նավ», «երկնային նավ» գաղափարը»:

//Համլետ Մարտիրոսյան/

Նավասարդյան նավակատիքը ամանօրին

Հայկ եւ Բել Դիւցազնամարտի պաշտոնական ավարտը, ըստ գիտնականների, հաստատվեց մ.թ. առաջ 3500 թվականին: Դիւցազնամարտին Հայկը հաղթեց Բելին:

Ի պատիվՀայկի տարած հաղթանակի մ.թ.առաջ 3768-ից մինչեւ 3500 թվականը ընկած ժամանակաշրջանը համայն հին աշխարհը ճանաչեց Նոր սկիզբ, այն հաստատվեց նաեւբոլոր հնագույն էթնոսների կողմից եւ դարձավայդ էթնոսների տոմարների հիմքը:

Հաղթանակած Հայկը գլխավորեց Արեւապաշտ Հայ-արամեական ցեղին: Հայկը հավաքեց իր սերունդին, զաւակներին, համախոհներին` նրանց, ովքեր հավատարիմ էին մնացել ԱՐԱՐԻՉ եւ ՆՈՅ պայմանագրին եւ իր Նախնեաց երկրում մ.թ.առաջ 3500 թվականին վերահաստատեց «Արեւի» գաղափարախոսության գերակայության թագավորությունը:

Այս հաղթանակը դարձավ աշխարհաստեղծ Նոր հարաբերությունների սկիզբ, արեգակնային ժամանակաշրջան, որպես «Մեծ Լոյս եւ Արեւ» եւ «Նոր Աշխարհի հիմնադրման օր»: Հայկ Նահապետը կամ Հայ.Կի Էնը, Մեծ Լույս Տիտղոսի Տերը հաղթեց Էթանայի որդի Բելին եւ Երկրի վրա հաստատեց ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՕՐԱՑՈՅՑԻ կիրառութիւնը: Մեծ Լույս Հայկ Նահապետը եւ Արեգակնային Արամանյակ՝ Արեւ Տիտղոսակիր որդին «Մեծ Լույս եւ Արեւ» գաղափարախոսության ժառանգական իրավունքը փոխանցեցին Հայկ-Արամներին եւ հիմնադրեցին «Նոր Աշխարհի» գաղափարը:

Նավասարդի 1-ին Օրիոն` Հայկ համաստեղությունը տեսանելի էր դառնում գիշերային երկնքում: Օրիոն համաստեղությունը կոչել են Հայկ՝ մեր անվանադիր Նահապետի անվամբ։ Համաստեղության Երեք Աստղերը կազմում են «Հայկի Ծիածան Գոտին», որին հայերն անվանել են Հայկի Շամփուրք, Քար ու Կշեռք։

Հալդի իմաստը հայ մշակույթի մեջ

Արդի-Հալդի-Խալդի դիցանուններն ունենԱրեւ, արեւիդի(ց)-դի(ք) իմաստները:

Դի-աստված, դիք-աստվածներ, ար-տի- արեւ եւ լույս- տիէզր:

Վանի Մհերի դռան Աստվածների արձանագրության մեջ կարդում ենք

Haldini Alsiuse – ՀալդինիԱլ-սիուսե– Հի-սիուսե, al-կարմիրsiuse–Արեւիգաղափարա գիրնէ:

ՀալդինիԱլ-սիուսե-ՀիսիուսեգաղափարագիրնունիՀալդինԱլկարմիրԱրեւէիմաստը:

Նավասարդյան միայն այս մեկնաբանությունները հաստատում են Նավասարդ բառի եւ նրա իմաստաբանական արժեքի պատկանելությունըհայոց լեզվին եւ հայ մշակույթին:

Ծանոթություն. Նավասարդ բառը հունական պարսկա- պարթեւական մշակույթներին անցել է հայերենից եւ բնականաբար ձեռք է բերել իրենց մշակույթին համապատասխան իմաստ։

Գիտական ասպարեզներում բառը համարվում է փոխառված պարթև. *nava-sard ‘ամանոր’ բառից. հմմտ. սողդ. n’wsrδ, առաջին ամսվա անվանումը (Лившиц 1975, 332): Սասխալ մոտեցում է:

Ամանոր եւ Նավասարդ եզրաբառերը հայ մշակույթի մեջիրանական ազդեցություն համարելը բացարձակ սխալ մոտեցում է:

Ամանոր եւ Նավասարդ եզրաբառերը եւ մշակույթը ունեցել ենմեծ ազդեցություն տարածաշրջանի մշակույթի վրա, հատկապես՝իրանական եւ հունական մշակույթի:

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա

Կարինե Հայրապետյան 2018թ.

bottom of page