top of page
  • Facebook Clean Grey

Archive/ԱՐԽԻՎ

SEARCH BY TAGS/հիմնաբառ

Noch keine Tags.

Հայկական պարի տեսակները. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ

Հայկական պարի տեսակները.

Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ

• Հայկական պարի տեսակները համակարգել, նկարագրել են Սրբուհի Լիսիցյանը, Հայրիկ Մուրադյանը, Մկրտիչ Սարգսյանըեւ այլնշանավորբանահավաք- ազգագրա գետներ: Սրբուհի Լիսիցյանը, որին անվանել են պարարվեստի, պարագիտությանԿոմիտաս, կազմել եւ գրառել է հայ ազգագրական պարի մի մեծ համակարգ:

Ըստ Լիսիցյանի՝Հայ ազգային պարնունի 20 տարատեսակ, որոնց մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում ծիսական պարերը՝նվիրված տիեզերքի արարման դիցաբանական արարողակարգերին, բնության, ծնունդի, թագադրման, ռազմական, աստվածային երեւույթներին:

Ծիսական պարերը երգեցողության եւ որոշակի հերթականությամբկրկնվող շարժումների միասնություն են, որոնք տվյալ պարի միջոցով արտահայտում ենծեսի, պարի հիմնական գաղափարը. փորձ էր արվում այդ ծեսի միջոցով ապահովել տաճարների, վանքերի, կամուրջների ամրութիւնն ու կայունութիւնը:

Ծիսական պարի մեջ քայլի ուղղությունը խիստ կանոնակարգված է, այն պարի մեջ ունի հիմնականում աջ գնացող եւ աճողական կառուցվածք: Ծիսական պարերը իրենց հերթին բաժանվում են ենթախմբերի, որոնց մեջ, այս հոդվածի շրջանակներում, առանձնացնում ենք չորս ծիսական պար՝ երեք ռազմական՝ Ռուստամ Բազի, Շիվհալանի, Յարխուշտայ, Քոչարի եւ հարսանեկան «գյոնդ», որոնք առ այսօր կատարվումեն:

ԱնդրադառնանքԳյոնդ պարի մշակութաբանական խնդիրներին-

պարը հիմնված է երկրաչափական «արեգակ», «կրակ», «կլոր շրջան» հասկացություն ների վրա, ունի իր ծիսական կանոնները եւ առանձնահատուկ է հայ ազգագրական պա րերի մեջ:

Գյոնդ պարը հիմնականում պարում են փակ շրջանով, կա նաեւ բաց շրջան, որտեղ պարը գլխավորումէ կարմիր կամ սպիտակ թաշկինակով առաջատարը՝ պարա գլուխը կամ պարբաշին, եւ ունի պարի վերջը պահող պարողը՝պարապոչը:

Գունդ, գիւնդ, գյոնդ, գեօնդհարսանեկան ծիսական պարը ներկայացնում է կյանքը՝ կազմուած չորս մասից, ներկայացուած չորս փակ շրջանների օգնությամբ:

Ամուսնական ծիսակարգի կենտրոնական պարը կապվում է «կրակ-արեւ-վառվող խարույկ»հասկացության հետ եւ նոր սերնդի ստեղծման խորհուրդնունի, որը կապվում է արեւապաշտական խորհրդի հետ: Հայոց Աշխարհի տարբեր շրջանները ունեցել են «գյոնդի» պարային ոճի իրենց տարբերակները:

Շատ ուշագրավ է Համշենահայերի «գյոնդը»: Համշենահայերի մոտ «գյոնդ» պարին մասնակցելու ժամանակ պարի ղեկա վարը կամ մեկ այլ հարգված անձ խստորեն հայտարարում էր, որ պարի ընթացքում ոչ ոք իրավունք չունի դուրս գալու գյոնդից եւ իրաւունք չունի մտնելու գյոնդի շրջան:

Եթեորեւէ մեկըփորձեր խանգարել պարը անտեղի շարժումներով ու բացականչություն ներով կամ անցներ պարաշարքի հետեւը, ապա դա դիտվում էր որպես անհարգալից վերա բերմունք պարողների եւ պարի նկատմամբ, խախտում կատարած անձը ենթարկվում էր պատասխանատվության:

Եթե ծիսակարգ խախտողը կին էր, նրան ուղղակի հանում էին պարաշարքից, ապա եւ` պարատե ղից: Եթե ծիսակարգ խախտողը տղամարդ էր, կապում էին ձեռքն ու ոտքը եւ մեկուսացնում այնքան ժամանակ, մինչեւ ներում խնդրեր եւ խոստանար այլեւս չխանգարել: Պարը չիմանա լով պարաշարքի մէջ մտնելը եւս համարվել է խանգարելու փորձ եւ պատժվել է, իսկ հասարա կությունը խանգարողին համարել է անհավասարակշիռ մարդ եւ դադարել հարգել նրան:

Գյոնդ հարսանեկան ծես-պարն ունի խիստ արարողակարգ, հարսանիքի ընթացքում Գյոնդ պարը բոլորվել է չորս անգամ:

-Առաջինը պարել են հարսի տանը, հարսի հոր տան թոնրի շուրջ:

-Գյոնդի երկրորդ շրջանը պարել են, երբ հարսին արդեն տանից հանել են, որտեղ ավարտվել է հարսի կյանքի առաջին ծիրը, շրջանը,հորական աղջնակ լինելը, որտեղ եւ հարսը թոնիրից իր հետ վերցրել է «մի բուռ մոխիր», որպեսզի տանի ամուսնու տուն:

-Երրորդ շրջանը կատարվել է փեսայի տան կրակի կամ թոնիրի շուրջ, որտեղ հարսը հոր տանից վերցրած մոխիրը աննկատ լցնում է, աւելացնում եւ խառնում է փեսայի տան կրակի մոխիրին:

-Գյոնդի չորրորդ եւ ամփոփիչ շրջանը կատարվում է հարսանիքի վերջում, երբ հարս ու փեսային ճանապարհում են ամուսնական առագաստ` կյանքի նոր Ծիր: Այդ ծիսակարգից հետո Փեսան համարվել է հասուն տղամարդ, իրավունք է ստացել ցորեն ցանելու, տղամարդ կանց հասարակական հավաքներին մասնակցելու:

Հարսանիքի մասնակիցները կապում են Գյոնդի չորրորդ եւ ամփոփիչ հանդիսավորշրջանը, յուրաքանչյուրմասնակից իր ձեռքում պահում է մի-մի վառված մոմ: Պարին իրավունքունեն մասնակցելու միայն զույգերը, երկու կողմի ծնողները, ամուսնացած քույրերնու եղբայրները, ապա` մնացած հարազատները զույգերով:

Ըստ կարգի՝ Քավորնու Քավորկինըբոլորի հետ միասին հանդիսավորկերպով բազմա ծիր են կազմում եւ հրավիրում հարսին ու փեսային, հարսը պարաշրջան է մտնում արդեն երեսը բաց:

Ամուրիներին ու այրիներին արգելվել է մասնակցել հարսանեկան գյոնդին:

Անդրադառնանք «գյոնդ» բառի լեզվականխնդիրներին եւ ներկայացնենք բառի ընդուն ված ստուգաբանությունը հայերենում: Հրաչյա Աճառյանը իր Հայերեն Արմատական Բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները, օգտվելով նաեւ հայոց տարբեր տարածա շրջանների գավառական բարբառներից: Մի քանի բարբառներում «գունդ» բառը հնչում է.

• 1. գ՛յունդ, գ՛օնդ, գ՛ոնդ, կոնտ, գիւնդ եւ կ՛իւնդ: «Գունդ» բառի առաջին եւ հիմնական նշանակութիւնն է՝ արեւի կամ լուսնի գունդ, երկնակամար,

• 2. գունդ - խմորի կունդ, գունդ

• 3. գոնդ- գեօնդ -գօնդ-կօնտ-անիւ, գլուխ

• 4. գունդ-բանակ, բազմութիւն, մարդկանց, մեղուների խումբ:

Հայկազեան բառարանում հանդիպում ենք նաեւ «գունդ-գնդո-գնտոյ-գնդի-գնդիւ գնդաւ»գրաբարյանտարբերակներին:

Այսինքն՝ «գյոնդ» բառն ունի նաեւ արեգակի-կրակի-լույսի-կյանքի շրջանի նշանակութ յուն: Նշանակում է «գիւնդ-գունդ-կոնդ-գիւնդ» բառերը ունեն մեկ արմատ, որն է`գունդ: Գունդ-գյօնդ- գոնդ - գովընդ-գօվենդ բառերը հոմանիշներ են՝ առաջացած «գունդ» բառից եւ իմաստային առումով նույնացվում են:

Հայոց բարբառներում Գյօւենդ կամ Գյօւընդ բառը նոյն «գ՛յունդ, գ՛օնդ, գ՛ոնդ, կոնտ, գիւնդ եւ կ՛իւնդէ» բառի բարբառային տարբերակն է: (Հայլեզբրբբառ ԱՅ, 2001. 270b): Տիպական ու կարեւոր բարբառներում հենց «գովընդ» ձեւով ունենք` «Սասուն գովընդ» (Պետոյեան 1965. 457) եւ «Մոկս գյօվընդ» (Орбели 2002. 217):

Հայերենի բարբառներում այս պարանունը հայերեն «գունդ» բառից է սերել, պետքէ նկատի ունենանք, որ հին հայերեն գ-ն թե՛ Սասունում, թե՛ Մոկսում ու Վանի խմբի մյուս բարբառներում օրինաչափորեն ձայնազրկվում է ու դառնում «կ»:

«Գունդ» բառը Մոկսում ու Վանում դարձել է կիւենդ (տես Աճառեան 1952. 254): Այսպիսով ակնհայտ է դառնում, որ «գովընդ» բառը ծագել է «գունդ» բառից եւ ավելի հստակորեն է մատնանշում հայերենի բարբառային ծագումը: Քրդերենում gōvand կոչվող պարաձեւից բացի կայ եւ gōband-ը`«շուրջպար» պարաձեւը, որը գրվում է «b» տառով, gobend / gōband: Որտեղ «gō» նշանակում է «շրջան», իսկ «band»- կապել, այսինքն` շրջան կապել: Այս օրինա կից ակնհայտ է դառնում, որ քրդերենում gōvand-ը գյոնդի իմաստ նույնպես նույնացվում է երկրաչափական կլոր շրջան եւ գունդ հասկացության հետ: Ուստի կարող ենք հաստատել, որ քրդական կամ եզդիական ցեղախմբերը gōvand բառը եւ պարը, նաեւ պարանունը փոխա ռել են հայ ժողովրդի վաղնջական լեզվամտածողությունից եւ մշակույթից:

Գյոնդ պարի պարային շարժումները ըստ պարագետ Ժենյա Խաչատրյանի այսպիսին է.

«Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ: «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ: Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր և օգտագործվում էր «դառնալ» բայը: Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն:

Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն, խորհդանշելով համայնքի ձգտումը դրականին: Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն ՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում:

1աջ ոտքը դրվում է դեպի աջ, 2-ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ.ձախ ոտքը միացվում է աջին, 3. աջ ոտքը նորից դրվում է դեպի աջ, ձախ ոտքը կատարում է «խաղ»,ընդ որում ՝ տարբեր պարերում խաղացող ոտքը տարբեր ձևերով է «խաղում», 4.ձախ ոտքը դրվում է դեպի ձախ,5.խաղում է աջ ոտքը»:

Կարինե Հայրապետյան

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա

2017 հունիս, Մայնց


bottom of page