top of page
  • Facebook Clean Grey

Archive/ԱՐԽԻՎ

SEARCH BY TAGS/հիմնաբառ

Noch keine Tags.

Քոչարի - գոչարի

Լրացված երրորդ տարբերակ հատուկ «Լուսանցքի» համար:

Քոչարի-գոչարի...... Ով պարեց Քոչարի..

Երբ այդ մարդիկ, այդ Հայերը, ձեռք ձեռքի են տալիս եւ ուս -ուսի տված

դոփում գետնին թմբուկների ու ծիրանե գործիքների նվագի ներքո,

ապա ավելի շուտ պալատիս սյուները փոշեհատիկի

կվերածվեն, քան հնարավոր կլինի կանգնեցնել նրանց: Հուլիոս Կեսարը (Ք. ա. 100- 44)

Հայոց պարը և պարաձեւը ազգային գաղափարախոսություն է, այն ներկայացնում է հայ ազգին հատուկ ծիսական արարողակարգ՝ խոսքի եւ նվագի ուղեկցությամբ: Պարը մարդու մարմնի, մտքի, հոգու ու ձայնի միաձուլումն է, երբ այդ չորս ելեւէջները դառնում են մեկ ամբողջություն, հասնում են կատարելիության: Պարի միջոցով հայ ազգը ներկայացնում է իր պատմությունը, հավատը, էթնիկական ծագման, պաշտամունքի, բառապաշարի լեզվական առանձնահատկությունները որպես մեկ ամբողջականություն:

Հայ մտածողության մեջ պարըհայոց Արեւխաչ լեռների պարն է, Լեռնապարը, Աստեղեաց պարը, Դիցաց պարը՝ Պարադիցը:

Հայոց ծիսական պարը կապված է հուր,արեւ,կրակ,ջերմություն եւ կլոր շրջան, արեգակ, լույս, կյանք հասկացությունների հետ եւունի բազում տարատեսակներ, որոնց մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում արեւապաշտական տոտեմների պարերը: Դրանցմիջոցով ներկայացվում էր տիեզերքի արարման դիցաբանական արարողակարգերը, ամրագրում էր տաճարների, վանքերի, կամուրջների ամրությունն ու կայունությունը, ներկայացնում էր բնությունը, ծնունդը, պտղաբերությունը, հաստատում էր տոտեմի ռազմական եւ աստվածային էությունը:

«Քոչարի պարին յուրհատուկ շարժումները

պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում,

որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն»:

Համլետ Մարտիրոսյան

Քոչարի կամ Հայարի

Քոչարի բառանվան ծագումը:

Քոչարի պարանունը կազմված է երկու արմատից՝ Քոչ-արի: Մեկնաբանենք «Քոչ» արմատի ծագումը.

Հայ-Խոյ-koi-koyu-qhoti-Քոչ բառանունները, ըստ Pedersen-Պեդէրսենի, ունեն նույն իմաստաբա նական արժեքները, նույնիմաստ բառեր են/ Հր. Աճառյան 390 էջ):

Կոպենհագենի համալսարանի դոկտոր(1897), պրոֆեսոր(1903-ից) Pedersen-Պէդէրսենը, «հայ» բառը համեմատելով իռլանդերեն cit-citneit «խոյ» բառի հետ, «հայ» բառը հանում է qhoti -քոչ ձեւից:/Հր. Աճառյան 390 էջ/:

Նույն էջում qhoti ձեւի մոտ կան նաեւ qhotiy koc-քոչ-քաջ-xac-խաչ նույնիմաստ համաձեւերը:

2.-Lag Urgesche 734 էջում եբրայական Թալմուդի KOY-ԿՕՅ օտարազգի բառը համարում է հայերեն բառ: (Հրաչյա Աճառյան 390 էջ):

Հայ Քոչ--ghoti--G+hatti- Ghott—Գոթ---Աստված

KOY-KAY- Խոյ-Խայ, Հոյ- հայ, բառերը նույնիմաստ բառեր են եւ ունեն նույն ծագումը:

Համեմատելով Հր. Աճառյանի, ՆՀԲ բառարանների մեջ տեղ գտած բնիկ հայերենի հնախոսական kheti-qhoti-ghoti-hati-բառերը՝տեսնում ենք, որ այս եզրաբառերի մեջ պարզ ամրագրված է բառերի գաղափարական երեք շարք՝ Հոյ-Հայ. hati -հա+յ+տի, հաթիթ-խաթիթ եզրաբառը, qhoti-ghoti քոչ-գոչ երկնային ձայն իմաստով եզրաբառերը եւ Ghott-God-Գոթ՝ Աստված իմաստաբանական եզրաբառերը, այս եզրաբառերն ունեն նույն արմատի կազմություն՝a-o, k-g-qտառադարձություններով:

Հայերենի Քոչ-Գոչ-Կոչ բնաձայնական բառերը եւ qhoti—k+hett-Հայ –-G+hatti- Ghoti--Գոթ-անունները նույնարմատ բառերի համաձեւերն են,ունեն ծագումնաբանական եւ գաղափարախոսական նույնական արժեքը:

Մեկնաբանենք Քոչարի պարանվան երկրորդ ԱՐ- Արի արամատը.

ԱՐ- Արի բառի ճիշտ բացատրությունը կարող ենք ներկայացնել միայն հայերենով,

–Ա-Արեւն է, արեւապաշտական ժամանակաշրջանի Արեւի գաղափարագիրը:

-Ր-ն րոպեն է՝ժամանակի հասկացությունը, Արեգակնային ժամանակ-Արեգակնային օրացույց հասկացությունը: Րոպեն հայերենում «Ր» տառով սկսվող միակ բառն է եւ ունի Ժամանակ իմաստը: Մարդկության պատկերացումներում Աստված պատկերված է գավազանով, որը «Ր» տառի նմանակումն է: Ար-Րա խոսքը Հայկյան արեգակնային ժամանակաշրջանի գաղափա րագիրն է:

Այս մեկնաբանությամբ մենք հաստատագրում ենք հետևյալը. Քոչարին արեւապաշտական գաղափարախոսության ծիսական պատգամներից մեկն է, որն ներկայացվում է Խոյ-Այծ տոտեմի մասնակցությամբ։ Խոյ-Այծ տոտեմը կրում եւ ներկայացնում է հայ դիցահամակարգի խորհուրդը, դիցապար է:

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Քոչարին Հայ Աստծո պատգոչն է, Հայարիների համախմբվելու ծիսապարը:

Քոչարի պարանվան ծագումնաբանական մեկնաբանությունից պարզվեց, որ Քոչարի եզրա բառը Հայ Աստված -Արիներ-Արեգակ-Ժամանակ արեւապաշտական միասնականության խոր հուրդն է,Քոչ-Խոյի միասնականության Կոչն է՝ Գոչը Հայ արիներին,Ghoti- Գոթ-Աստված ներին: Քոչարին Աստվածների միասնական պարն է:

Ավանդական Քոչարի պարաձեւը, Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ ազգի բնաշխարհիկ, ազգային ծիսական պար է: Քոչարին հայոց ազգային պարային մշակույթի մեջ ունի բազմաթիվ պարատեսակներ:

Քոչարի ծիսական պարի մեջ Հայ էթնոսը ամրագրել է Խոյ տոտեմ առաջնորդի կերպարը, նրա միասնականության խոսքը՝ կոչը-գոչը Արիներին: Քոչարին հայոց ազգային խմբային ծիսական պարերից մեկն է, այն կատարվում է կլոր շրջանով կամ կիսաշրջանով, պարում են միայն տղամարդիկ, կամ՝ կանայք եւ տղամարդիկ՝ միասնաբար:

Քոչարի Պարը ազդարարվում է Քաջ-Արի—Խոյ առաջնորդի ՀԵ՜Յ- կոչով եւ նրա դաստակի մեջ առած ձիու կամ առյուծիբաշ-փաշի մազափնջի՝ «մի դաստա հուր-հէր-ճառագայթ դաստակի մեջ՝ խորհրդանշիթափահարումով,որի համար էլ պարի առաջնորդը կոչվում է՝ Պարբաշի: Այս ավանդույթ դարձած մեկնաբանությունից կարելի է հստակորեն ենթադրել, որ Հայ Արի Առաջնորդ, փաշը, քուրմը կամ Ռահը օժտված է եղել աստվածային հատկանիշներով եւ համախմբել ու գլխավորել է ազգին նոր արժեքների հաստատման Ռահ-ճանապարհին: Իսկ «մեկ դաստակ արեւաճառագայթը» փաշը դարձել է ռահվիրան, Ռահ-Ռայ դրոշակ Լույսը, որով առաջնորդել է ազգին: Ռայ-գրաբարում նշանակում է դրոշակ/Ա. Աբրահամյան/: Փաստացիորեն մեր Նախնիների Առաջնորդը, ի սկզբանէ, որպես առաջնորդող դրոշակ, թափահարել է ձիու կամ առյուծի գեսը՝ ճակատի կամ մեջքի մազափունջը՝ բաշը-փաշը*,որպես արեւի ճառագայթների խորհրդանիշ, նմանակում,որը ներկայացրել է առաջատարին եւ նրա իրավունքը:

Այսպիսով, «Քոչարի» պարի մեջ հստակ տեսանելի են արեւապաշատական դիցական տոտեմ Խոյի, Ձիու, Առյուծի եւ Արեւի խորհրդանիշները, որն ըստ էության, միաժամանակ գոչ է արեւածին արիներին՝ միանալու եւ կատարելու առաջադրված խնդիրը:

Քոչարի պարի ծիսական շարժումներն իրենց մեջ ներառնում են ապրելու ու զորանալու աստվածային եւ մարդկային դրական փոխհարաբերությունների ՄԷ գաղափարը: Պարի մեջ այն արտահայտված է Արեւի լրիվ շրջանով կամ կիսաշրջանով, գոտիները կապելու, ձեռքերը բռնելու Մե-ՄԵՆՔ-միասնականության գաղափարով: Պարողներն ընդառաջելով Քոչ-Խոյ առաջնորդի գոչին՝աստիճանաբար, հերթականությամբ համախմբվում են, շարքով միանում, անսասան շղթա են կազմում, բռնում են միմյանց ձեռք կամ դնում են ձեռքերը մեկը մյուսի ուսին, թեւկախ, ուսմեջք-գոտի, ուս-ուս, թեւ-թեւ պարային շարժումներով դառնում են մեկ միասնություն: Պարողները տոտեմ Խոյի պաշտամունքով կատարում են ծիսակարգ, ոտքերն ուժգին թափով զարկում են գետնին՝ վախեցնելու, հեռացնելու չարը, մաքրելով ծիսական տարածքը՝ կատարելու արեւապաշտական ծիսական արարողակարգ:

Պարի մեջ Խոյին նմանակումով ներկայացնում են Խոյ տոտեմի վարքագիծը՝ ժայռերի վրա վստահ վերուվար ցատկոտումն ու թռչկոտումը, սրընթաց հարձակողական շարժումները, որոնք արտահայտում են հաղթանակ, ձեռքբերում, պոզահարում, խոյահարում, կայացում եւ անպարտելիություն: Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է պարողների կտրուկ թափ առնելու,չոքերը կտրուկ շտկելով իրանը առաջ թեքելու մեջ: Գլուխները վեր պահած, սեւեռուն հայացքն ուղղած առաջ, հաջորդ քայլին՝ գլուխներն առաջ խոյած՝ նմանակելով խոյի պոզահարումը, ախոյանին կամ առաջացած արգելքը ծակելու,խոյահարելու եւ պատնեշը հաղթահարելու ծիսական գործողություն է կատարվում:

Առաջնորդի դաստակի մեջ առած ձիու կամ առյուծի ճակատի փաշ-բաշի թափահարումից եւ «Հե՜յ» գոչից անմիջապես հետո, ծիսակարգի սկիզբը ավետել են ազգային նվագակցական տարբեր գործիքները՝ հատկապես զուռնան, ծիրանափող-դուդուկը, դհոլը, թմբուկը եւ պարկապզուկը, այս գործիքները Աստվածային զորավոր Խոսքը հաղորդում են ծիսական արարողակարգի մասնակիցներին: Հայ ազգային մշակույթի պատկերացումներում զուռնան, ծիրանափող-դուդուկը ունեն իրենց դիցական նախատիպը՝ եղեգան փողը. «Ընդ եղեգան փող ծուխ ելանէր. Ընդ եղեգան փող բոց ելանէր..»:

Քոչարի պարի ծիսական շարժումները արտահայտում են հայ ազգի միասնականությունը, նպատակասլացությունը, խորը ծիսականությունը, ապրելու ու զորանալու աստվածային եւ մարդկային հարաբերություններիԴուԴուքի խոսքի եւ ՄԷ -Մենք հոգեւոր միասնականության փոխհարաբերության գաղափարը:

Քոչարին պարել են Հայ Աստվածները, կապել են Գոթ, Գոտիները՝Գոյ+տի, որը Գոյության եւ Տիեզերքի-Լույսի խորհուրդն է կրում, որին անվանում են Ծիածան Գոտի, Լույսի Գոտին ու կամուրջը, երկինք ու երկիր կապող օղակ: Քոչարին Արեւի Դիցերի պարն է, այն ունի միասնականության, վտանգի ահազանգի, թեւ ու թիկունք դառնալու, միասնական պայքարի, արեւի պաշտամունքի, հաղթանակի, նոր կյանքի ու բերկրանքի ծիսական արարողակարգ:

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

Քոչարի պարը հայ դիցերի տոտեմների գաղափարագիր

Հայ էթնոսի նախընտրած Խոյական շարքին է պատկանում այծը: Հայոց լեզվական մշակույթի մեջ եղջերու-այծին է վերագրվում30- 60 ավելի անվանումներ եւծիսական անուններ.

ա)Այծ, ած, էծ, իծ, դիգ-դից, այծեղջյուր, քարայծ- այծյամ,

-քաղ, վիշապաքաղ, այծքաղ, եղջերուաքաղ, այծաձուկ

--Խոյ, հոյ, խոյնեղջյուր, ցլախոյ-եզնախոյ, խոյձագ,

--Քոչ-խոչ-կոչ-գոչ, քոչքար, քոշ-խաշ

--Նոխազ, ազ, խաչ-խաչենակ, ուլ,

--արտի, արխար, պարխար,

--ամ, յամոյր, մարալ,եղնիկ, եղջերու,

--Կեծարայծ, ցելայծ, բեզոարյան այծ (կայծակնեղեն այծեր)(Հր. Աճառյան, ՆՀԲ բառարաններ)

Ներկայացնենք «Քոչարի» պարի գլխավոր խորհուրդակիր տոտեմ Այծին, Խոյին

Խոյ-հոյ-xoy-Koy

Հայոց արեւապաշտական գաղափարախոսության մեջ Արեւի տոտոմներից մեկը եւամենա հնագույնը Խոյի հավաքական տոտեմն է:

-Խոյի կերպը ներկայացված է նաեւ Ս. Գրքի մեջ-Խոյ- խոյօգ- որն է խոյ-գոյ(Հրաչյա Աճառյան):

Խոյ- հոյ-xoy – հայերենում ունի գլուխ, առաջնորդ իմաստը:

Խոյ- լատ.՝ Aries =առաջնորդ: ARIES (լատ.) = ԽՈՅ (հայ.) = ԽՈԱՅ (Վանի բռ.) = ՀՈԱՅ = ՀԱՅ Horon (Horus)(հայ. բարբառներ) = հայերի ինքնանվանում(Հրաչյա աճառյան):

ՀԱՅ -հոյ- խոյ—հար-ար, Hay- xoy-hoy-horus- Har- Ar-Aries հայերի ինքնանվանում, հայերենում ունի աստված, հայր, խոյ տոտեմ իմաստները:(Հրաչյա աճառյան)

Այծ- Այա- հայա

Այ-ը հայ մշակույթի եւ հայոց լեզվի մեջ ունի ծնունդի, ծնելիության խորհուրդ, ծագում:

Այգ, Ծայգ, Ցայգ- օր-ժամանակ ցույց տվող բառերը նշանակում են առավոտյան Լույսի կամ Արեգակի ծնունդ, ծագման ժամանակ: Հայ քաղաքակրթական պատմագրությունը այ-ըամրագրեց որպես Այա-Aia-Երկրի Տատ, Մեծ Մայր գաղափար:

Հայոց Այրարատ, Բիայնա, Նայիրի, Հայասա երկրանունների այ-այաարմատն է:

Այծ- նշանակում է արդեն սերունդ տվող այծ -արու եւ էգ, -ayus-կյանք– (սանսկրիտ Հրաչյա Աճառյան 165 էջ 2-րդ սյունակ )(ՆԲՀ):

Հր. Աճառյանի եւ ՆՀԲ բառարաններում Այծ-Այր-Հայա -բառերը մեկնաբանվում են որպես արական առաջնորդ:

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ

Քոչարի պարատեսակի ծագման ժամանակաշրջանը, տարածաշրջանը

Հայը մարդը պարել է «Քոչարի» պարը, երբ առաջադրվել է քաղաքակրթական նոր սկիզբ:

Քոչարի անունը առաջինը կապված է . Chat-al-Hayouk -Քաչար-Հայուկ քաղաքի անվան հետ: Chat-al-Hayouk -Քաչար-Հայուկ -Քաղաքի անվան բացատրությունն է՝ ՔաջԱրՀայերի խումբ: 7500 տարվա վաղեմություն ունեցող այս քաղաքի անունը ուղղակի կապ ունի Խոյ տոտեմի և Քոչարի պարանվան հետ: Chatal-Höyük՝ ՔաջԱրիԽոյեր եւ Քոչ արի բառակապակցությունները ունեն նույն իմաստը: Այս բացատրությամբ Chatal-Höyük-Hayouk –ՔաջԱրիԽոյեր և Քոչ արի բառակապակցությունները ստանում են ազգային պատկանելիություն:

-Höyük-հոյուկ-Խոյուկ, հոյլք- բառը Նոր հայկազեան բառարանում ունի. -նոյն ընդ Բոյլք, բազմաստեղք, գունդ-գունդ,քերթողական պար իմաստները «ՆՀԲ էջ 505)

Երկրորդ. Քոչարի անունը կապված է գոճ-գոչ, կոճազմ-գոճազմLapis Armenicus) բառի հետ:

Համաձայն շումերական պատումների Խոյ-Դումուզի-Թամմուզի մորուքը լազուրաթ-Lapis Armenicus վահանն է, վրա գրված է Աստվածային պատվիրաններ: Հայերենում Lapis Armenicus- քար վահանը կոչվել է կոճ գոճ-գոչ, կոճազմ-գոճազմ ազնվական քարի անունով,որի վրա գրված են «երկնային ՄԷ իմաստության» խորհուրդները: Քոչ եզրաբառի իմաստաբանությունը կապված է կոճ գոճ-գոչ, կոճազմ-գոճազմ եզրաբառերի հետ գ-կ-ք բաղաձայնական տառադարձությամբ: Հայերենում Աստվածների տոտեմներ Այծի-Խոյի մորուքը կոչվում է քոշամուրուս, Քոչամորուք: Այսինքն «Քոչարի պարի պատմությունը հասնում է մինչեւ Շումերական պատմագրություն:

Երրորդ. Քոչարի անունը կապված է Գոչասար/Գոչիսար/Կօչկիրի անվան հետ

4 --Ք.ա. II դարի, Փոքր Հայքի Գոչասար/Գոչիսար/Կօչկիրի քաղաքը կրում է արիական գաղափարախոսության միասնական Քոչ-Գոչի, Կոչի անունը եւ գաղափարը: Գոչասար/Գոչիսար/Կօչկիրի իրենց նախնյաց հողում նորից հավաքվեցին, Քոչ արիներ արիական ցեղերը՝ հաթիթներ, հեթիթ ներ, խաթեր, հուրիներ,խուրիներ, արամեացիներ եւ տարածաշրջանը կոչվեց Զառա, Զ-արա՝ հանուն Արիների:

Քոչարի պարատեսակը եւ Գոչասար/Գոչ-Հիսար-Կօչկիրի -տեղանունները ունեն նույն իմաստաբա նությունը եւ միեւնույն գաղափարը: Քոչ-գոչ-կոչ- ի միջոցով քաջարիներին համախմբելու, միասնականության կոչով պետություն կառուցելու խնդիր էր դրված Գոչասար/ Գոչ-Հիսար-Կօչկիրի -տեղանվան մեջ, եւ նույն Քոչ-գոչ-կոչ- ի միջոցով արիներին համախմբե լու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ:

--- 2016 թվականի ապրիլյան Արցախյանքառօրյա պատերազմական գործողությունը քաջարիականությանխոսուն վկան է: Երբ Խոյ- Քաջարի մարտիկները Գոչ-Կոչով -Քոչարիով հաղթեցին թվաքանակով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, պայքարի առաջին հարված ները վերցրեցին իրենց վրա, դառնալով մահապարտ՝ պարտության մատնելով մահը, դառանա լով անմահներ եւ որպես անմահության, քաջարիության խորհրդանիշ ազգովի նորից պարեցին Քոչարին. «Ինչպես պարել էին մի օր, երբ հաղթել էր Հայկը Բելին..Ա. Սարոյան» :

Այսպիսով Քոչարի պարի ծիսականությունը, իմաստաբանությունը բնութագրում է մարդաբանական տեսակի եւ մարդկության ծագումնաբանական պատմագրությունը:

Ա ր կամ արիական գաղափարախոսությունը եւ ԱՐ գաղափարագիրը

Հայ ազգը հազարամյակներ շարունակ ունենալով ամուր եւ հզոր ինքնագիտակցություն, կերտել է մի այնպիսի մշակույթ, որն ընդունված է անվանել արմենոիդական, իսկ մշակույթի ստեղծող մարդաբանական տեսակը ընդունված է անվանել Արմենոիդ: Արմենոիդ մարդաբանա կան տեսակի հնագույն պետական կազմավորումներից մեկը հայոց բնօրրանում Արրատտան էր, որտեղ արեւապաշտության և արիական գաղափարախոսության շրջանակներում ձեւա վորում է Արեւի եւ Տիեզերքի՝ լուսավոր եզրականի,Հայր Արա՛ եւ Արա՛ Գեղեցի՛կ արարչա գործական եւ Արամազդ, Էն Մեծ Արամմա արիական համակարգը:

Երբ հայոց արքաները իրենց ցանկալի հաղթանակը չէին ստանում հայոց բանախոսների միջոցով, այն ժամանակ դրված խնդիրները լուծում էր Հայոց Զօրքը՝ Արիները: Պատմությունից հայտնի է, որ Հայոց Զօրքը միշտ Մարտունակ է եղել: Հայոց Զօրքը միշտ հաղթանակել է իր Արիականությամբ, հաղթել է նույնիսկ ուժով իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին:

Հայոց Բանակը հայոց Արիականության գաղափարախոսության ժառանգորդն է: Քոչարի պարանունը ազգային մի ողջ գաղափարա խոսություն է, որտեղ կա Քոչ-Գոչ, Կոչ, Քաջություն եւ Արիականություն: Արիական գաղափարախոսությունը յուրովի է ամփոփված Առաքելակա նություն, Լուսավորչականություն, Բանախոսություն, Արիականություն, Բարեպաշտություն հայոց նախնյաց հավատամքի համակարգի մեջ:

Մեր նախնիները Քոչարի արեւի ծիսական պարի միջոցով իրականացրել են խորհրդապաշ տական պայքար մահվան դեմ, բառացիորեն մահվան առաջն առնող քայլ են կատարել, որը փաստացիորեն ներկայացնում է շումերական դիցաբանության այն դրվագը, երբ Խոյ-Դումուզին իր վրա է վերցնում Հայկին ուղղած հարվածը : Մեր նախնիների խորհրդապաշտական պայքարը ավարտվում է անմահությամբ, մահը պարտվում է, պարողները տոնում են իրենց խորհրդանշական հաղթանակը, որը բերում է նոր կյանք, ծնունդ և բերկրանք:

Հայոց մշակույթի ազդեցությունը հարեւան ցեղախմբերի վրա

Հայոց մշակույթը, ի սկզբանէ լինելով տարածաշրջանում ամենակայուն եւ շարունակականը, հարուստ ազգային ավանդներով, հանգամանքների բերումով մշտապես իր ազդեցությունն է ունեցել հարեւան ցեղախմբերի վրա, որոնք շատ հաճախ վերցրել, ապա նաև սեփականացրել են մեր մշակութային արժեքները։ Սակայն փոխառող ցեղախումբը զրկված է հայոց մշակույթից փոխառված արժեքը ամբողջապես սեփականացնելու հնարավորությունից, քանի որ մեր էթնիկական առանձնահատկությամբ ստեղծված մշակութային արժեքները կրում են մեր ազգային մշակույթի դրոշմը: Հիմնականում՝ մշակույթը փոխառող ցեղը իր չիմացությամբ փորձում է շատ արագ ծածկել, հեռացնել փոխառված մշակույթի ազգային արմատական առանձնահատկությունները, մոռանալով, որ փոխառված արմատական ազգային առանձնահատկությունները ենթակա են միայն խեղաթյուրման։

Մեր տարածաշրջանի ժողովուրդներին այսօր վստահաբարկարող ենք բաժանել երկու խմբի՝ բնիկ ժողովուրդներ եւ քոչվորներ-եկվորներ։ Տարածաշրջանի քոչվորներ-եկվորներ են թյուրքախոս ցեղերը՝ ներկայիս թուրքերի եւ ադրբեջանցիների նախնիները, որոնք միայն 12-րդ դարում ներխուժեցին մեր տարածաշրջան։ Մեր տարածաշրջանի քոչվոր ժողովուրդները երբ հայտնվել են մեր հարեւանությամբ, դարձել են մեր հարեւանները, փոխառել են Քոչարի ծիսական պարը , սակայն հայ մշակույթի Քոչարի ծիսական պարի փոխառողը չի կարող այն ամբողջապես սեփականացնել, քանի որ Քոչարի ծիսական պարի մեջ ամրագրված է անփոխարինելի եւ հզոր հայոց ազգային արիական դրոշմը, հենց այդ ազգային դրոշմը ստիպում է ծիսական պարը փոխառողներին՝ մշտապես ենթարկվել պարի կանոններին։ Ժամանակի ազդեցությունները ու հետագա շերտավորումները, նաեւ մեր զիջողականությունը, ինչպես նաեւ հարեւան երկրների համառությունը անկարող են ամբողջովին սեփականացնել «Քոչարի» պարի վաղնջական ձեւը, նրա տոտեմական համակարգը եւ, իհարկե, նրա բառակազմական իմաստաբանությունը:

Ժամանակին քրդերը հայերից իրավունք են ստացել պարել Քոչարի պարը՝ սակայն միայն հակառակ ուղղությամբ պտտվելու դեպքում, որի համար հին ժամանակներից սկսած հայերը քրդերի «Քոչարին» անվանել են «թարս քոչարի», միայն պարաձեւը եւ անվանումը արդեն ապացուցում են մշակույթի կրկնօրինակման տարբերակի եւ Տիրոջ իրավունքի ձեւչափերը:

Մեր տարածաշրջանում թուրքերը, Կովկասի թուրքերը կամ ադրբեջանցիները նույնպես պարում են Քոչարին,բայց ո՛չ թուրքերը,և ո՛չ ել Կովկասի թուրքերը կամ ադրբեջանցիները, չեն կարող ներկայացնել «Քոչարի» պարի ծագումը, բուն էությունը, գաղափարական դրսեւորումը, այնպիսի բազում տարատեսակներըեւ պարաձեւերը, ինչպիսին կարող ենք ներկայացնել մենք: Ելնելով մշակութային փոխազդեցությունների անխուսափելիությունից,մասնավորապես ներկայիս թուրքերը կամ թուրքերի ադրբեջանցի տեսակը,չէին կարող խուսափել մեր մշակույթի ազդեցությունից եւչէին կարող ամբողջովին յուրացնել փոխառված մշակութային արժեքը, քանի որ փոխառված մշակույթնընդգծված կրում է մշակութային արժեքը ստեղծողի՝ Հայ տեսակի,Ազգային Դրոշմը:

Քոչ-այծը բառը, մեր հարեւան թյուրքալեզու ժողովուրդների կողմից՝փոխառնված է որպես «koc-qoc-ոչխարի անուն: Թուրքերենում այն ունի koc-qoc-ոչխար իմաստը, այն փոխառնվել եւ դարձել է որպես տնային եւ քոչվորական կենդանի: Koc-qoc-ոչխար բառից էլառաջացելէթյուրքալեզու «քոչ-քոչվոր» հասկացությունը:

Թուրքալեզու բառերում փոխառնված եւ իրար մեջ փոխազդեցություններ կրած «koc-qoc-ոչխարանունը ստացել է, ձեռք է բերել նոր իմաստ եւ որակ.koc-qoc-ոչխարի եւ մանր ու խոշոր անասուններով քոչել, քյուչա-ճանապարհ գնալ, Qoch-որություն անել`«քոչ -քյուչա գնացող բեռներով, Qoch-որական կյանք ունենալ: Koc-qoc-ոչխար բառից կազմվել է քյուչ- քուչա- քրճ-քրջ բառախումբը եւ ձեռք է բերել նոր իմաստաբանություն:

«Кочевники--этносы, народы и племена», "кочевник-скотовод", "номад-путешественник", "бродяга-трэвеллер" и т.п. и т.д, или культурно-этнически принадлежащие к традиционной кочевой культуре и типу хозяйства, связанными с тюркским словом и определением Қоч, Қош (Qoch, Qosh):

Ռուսերենում կոչ-ղոչ-խոյ եզրաբառերը ստացել են պարզապես այծի անուն՝ koc-коза, ռուսերենում նույնպես անցել է հայերենից:

Քյոչել-քոչել-քուչա բառախումբն ունի մեկ արմատական միասնականություն եւ ընդհանրու թյուն, այն կապված է՝ 1-փողոցի-քուչի, 2- քոչ-բեռի, 3-տեղից-տեղ քոչ-բեռներով տեղափոխվելուհետ, 4. քրջ-քըռճ-խուրջ ցնցոտի իմաստով,որոնք էլ կազմավորում են քոչվորբառիմաստը: Քույց-քուրց «պարկ», kurz-քուրչ-քրչ- քուրջ-քուրձ-քըռճ-խուրճ բառերը իրաներենից փոխառեալ բառեր են, որոնք նշանակում են ցնցոտիներ, շորեր: Քոչվորական բառախմբում «քոչ»բառը նշանակում է տնտեսական եւ կենդանական կապած բեռ՝ տեղից- տեղ տեղափոխվելու համար, որը բնորոշ է քոչվոր ցեղերին:

Այսպիսով, «Քոչվոր» բառով չի կարելի բացատրել կամ մեկնաբանել «Քոչարի» պարանունը:

Քոչվոր բառը քոչ արմատից կազմած բառախումբը կամ բառիմաստները չեն կարող տալ եւ «Քոչ-Արի» պարանվան հիմքային ծագումնաբանական իմաստաբանությունը իրենց ազգային գաղափարախոսության միջոցով եւ չեն կարող ներկայացնել Քոչարի ծիսական պարի այնպիսի բազում պարաձեւեր եւ տարատեսակներ, ինչպիսիք ունի հայ մշակույթը:

Հետեւաբար,նոր ձեւավորվող էթնոտեսակները, մասնավորապես քրդերը, թուրքերը եւ ադրբեջանցիները,մշտապես կրելու են հայոց ազգային մշակույթի դրոշմը՝ անկախ բոլոր այն կեղծարարական փոփոխություններից, որոնք մեր հարեւանները կենթարկեն մեր ազգային մշակութային արժեքները, մասնավորապես Քոչարի պարը:

ԿարինեՀայրապետյան

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա

Լրացված տարբերակ հատուկ«Լուսանցքի» համար:

06. 07. 2017 թ Մայնց


bottom of page