top of page
  • Facebook Clean Grey

Archive/ԱՐԽԻՎ

SEARCH BY TAGS/հիմնաբառ

Noch keine Tags.

Ծիսական Պար եւ Պարադից

Ծիսական Պար եւ Պարադից

Մայնց, մայիս 2017 թ. Երկրորդ լրացված տարբերակ «Լուսանցք» ի համար:

Հայ մշակույթի շուրջ նկատվող միտումն ամբողջովին խախտում է տարածաշրջանում մշակութային արժեքների պատմական եւ մշակութային գաղափարախոսական հենքը, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս մեր հարեւաններին՝ սեփականաշնորհել եւ մշտապես խախտել հայ ազգային մշակութային արժեքների հեղինակային իրավունքը միջազգային ասպարեզում:

Մեր նպատակն է՝ սույն հոդվածաշարի միջոցով միջազգային, նաեւ հայ մշակութային գործիչներին իրազեկել հայոց լեզվի, հայ լեզվամտածողության, բանախոսության, պատմության, մշակույթի ժառանգության մասին, որի միջոցով վստահաբար կարելի է վերահաստատել հայ մշակութային արժեքների ծագումնաբանությունը՝ լրացուցիչ հնարավորություն ստեղծելով ավելի հստակ ներկայացնելու եւ պաշտպանելու հայ ժողովրդի ստեղծած նյութական եւ ոչ նյութական ազգային մշակութային արժեքների հեղինակային իրավունքը՝ ինչպես միջազգային ասպարեզում,Միավորված ազգերի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությու նում(United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO), այնպես էլ՝ տարածաշրջանում: Հոդվածաշարի մեջ կներկայացնենք եւ կբացահայտենք հայկական մի շարք ծեսերի եւ ծիսական պարերի, պարանունների, ծիսական գործիքների անվանումների լեզվական եւ մշակութաբանական ծագումը, մեկնաբանումը, պարը՝ որպես Ծես եւ ծիսական արարողա կարգ, նաեւ կներկայացնենք, թե ինչ խորհուրդ ունի պարը հայ ժողովրդի մշակույթի մեջ:

Պարը եւ Հայկական Պար Լեռնաշղթան

Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ի, Այրարատ աշխարհը Հայոց ութերորդ Միջնաշխարհն է, որը շրջապատուած է Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Արցախ, Սիւնիք, Վասպու րական, Տուրուբերան եօթ աշխարհներով: Հայկական լեռնաշխարհի մի մասն ընդունված է անվանել Պար. եթէ ուշադիր դիտենք Հայոց աշխարհի քարտեզը, ապա կտեսնենք, որ Հայկա կան բարձրավանդակում, հայոց լեռները շուրջպար են բռնել Այրարատ աշխարհի կամ հայոց միջնաշխարհի շուրջ: Այսինքն, Հայոց լեռները նման են մի Արեւխաչի, որի ճառագայթները ութերորդ աշխարհից փռուած են եօթ լեռնագագաթներին կամ եօթ աշխարհներին, իսկ մեջտեղում Արեւխաչի գունդն է Սերմանց եւ Նպատ լեռների տեսքով»:

Դեռեւս հազարամյակներ առաջ, մեր նախնիները Հայկական լեռնաշղթան նկարագրելիս, այն անվանել են Հայկական Պար: Հայկական Պարը ձգվում է Մեծ Մասիսից դեպի արեւմուտք: Իսկ աշխարհագրական դիրքը ներկայացնելիս, ներկայացրել են, որպէս յոթ երկրային լեռների պար, այդ լեռներն են` Պարխար, Արագած, Մասիս, Վարագ, Կորդուք, Սիմ, Գրգուռ լեռները, որոնք կազմում են պարիսպ, որի մէջ է ութերրորդ Աստուածայինը` Ծաղկանց կամ Բիւրակն լեռներն՝ իրենց Նպատ եւ Սերմանց լեռնագագաթներով: Բյուրակն լեռնաշղթայի երկգագաթ Սերմանց եւ Նպատ գագաթները համարվում են Երկնքի հենարանն ու երկրային ջրերի, չորս գետերի, ակունքը: Սերմանց լեռնագագաթից են բխում Եփրատ ու Արաքս (Փիսօն) գետերը, որոնք Սերմանց լեռնագագաթից իրենց հետ բերում են երկրային կեանքի սերմերը: Նպատ գագաթից բխում են Տիգրիս ու Արածանի (Գիհոն) գետերը, Տիգրիս եւ Եփրատ գետերի հովիտում, որն ընդունված է անվանել Միջագետք, ըստ հայոց եւ այլ ժողովուրդների ավանդապատումների, գտնվում է Պարադիզը` Դրախտը:

Հայկական պարը կամ պարարվեստը, ինչպես Հայկական բարձրավանդակը տարածաշրջա նում եզակի է: Հայկական պարը եւ Հայկական բարձրավանդակը փոխկապակցված են, այդ կապն է, որ Անանիա Շիրակացին ցուցադրում է մեզ:

Որպեսզի կարողանանք առավել հիմնավորել որոշ պարերի էթնիկական պատկանելիությունը, ներկայացնենք մեր տեսակետը, որը հիմնվում է հայոց մշակույթի, պատմության ստուգաբանու թյան, ինչպես նաեւ միջանկյալ այլ հետազոտված նյութերի վրա: Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ: Մեր ազգի ստեղծած նրբագեղ շարժումներով, հիմնականում դեպի աջ գնացող «երկուս գնա, մէկ արի» գործողությունները եւ այդ գործողությունները նույնացնել մեր ընկալումներում, որպէս «պար» հայտնի երեւույթի հետ:

Պար, պարիսպ, Պարադից

Ներկայացնենք «պար» բառի կազմությունը. «պար» բառը կազմված է «ա» ձայնավորից «պ» եւ «ր» բաղաձայն հնչյուններից:

«Պար» երեւույթի իմաստաբանական բացատրությունները Հայկազյան Լեզվի Նոր Բառարանում եւ Հրաչեա ԱճառյանիԱրմատական Բառարանում տալիս են հետեւյալ պատկերը:

- պար-պարիսպ, պատել, շրջան, ծիր,

1 . պար- ցոյց է տալիս` դաս պարողաց եւ գունդ եւ գումար դասավորեալ հոր եւ է կարգի հանդէս,

2. պար- ցույց է տալիս` պարք, պարս, բոլորումն, պարն ունի հաւաքականություն իմաստը

3. պար արկանել- ցույց է տալիս` շուրջ պատել, պարսպել, պարապնդել, պարունակել, բովան դակել, շուրջ փակել իր մեջ, այսինքն` շրջանի միջոցով հավաքել:

4 . պար- ցոյց է տալիս `շարք իւրաց, որի իմաստն է` իւրայինների շարք 5. պար առնուլ- պարել, պար բռնել 6. պար- աստղերի շրջան 7. պար- պարս- նշանակում է բազմութիւն, մեղուների խումբ, կամ մարդկանց խումբ պարս (իկ):

«Հայկազեան լեզուի բառարանում» «պար» բառը բացատրվում է շատ պարզ. աստղերի շրջան, աստղերի պար` «Հոյլք աստեղաց եւ շրջաբերութիւն նոցա», «Այսօր ցնծան երկնայիքն եւ պար առեալ ի բարձունս երգեն», «Լուսինն ի տիպ լուսոյ ստեղծեալ եւ աստեղաց պար յօրինեալ»: Այսինքն, «Աստեղեաց պար» նշանակում է «լուսաւորեալների պարը», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները:

Պարադից՝ Դից ա պար

«Պար-ա-դից» եզրաբառը ուղղակիորեն նշանակում է «Դիցերի կամ Աստուածների պար», այստեղից ակն հայտ է դառնում, որ «պար» եւ «դից» բառերը ավելի վաղնջենական ծագում ունեն եւ ուղղակի որեն կապված են մեր լեզվամտածողութեան հետ:

Անդրադառնանք «պարադիզ»՝ այսինքն «դրախտ» բառին. «պարադիզ» բառի մէջ ակնհայտո րեն տեսանելի են «պար» եւ «դիզ» արմատները: Սրանից հետեւում է, որ «Պարադից» բառը ծնվել է Հայկական պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում, այն Դիցերի աստղային պարն է:

«Պարադիզ եւ պարադից» բառերի մէջ տեսանելի է «զ» եւ «ց» հնչյունային անցումը, այստեղ շեշտենք միայն «զ» եւ ց» տառերի անցման օրինաչափությունը եւ անդրադառնանք բառի բուն խնդրին, որտեղ «պարադից» բառը կազմուած է «պար» բառից, «ա» հոդակապից եւ «դից» բառից:

«Պարադից» բառը սանսկրիտում հայտնի է Paradihi, paradc, գերմաներենում՝ Paradies, անգլերեն լեզուում՝ - Paradeis, իսկ ռուսերենում՝ Parad (շքերթ) ձեւերով եւ իմաստներով: Հատկանշական է, որ բուն հայկական արմատ ունեցող «պար» եւ «դից» երկու բառերից ստեղծվեց «պարադիզ», այսինքն՝ «դրախտ» նոր բառը, որը իր ստեղծման պահից մինչեւ այսօր, համարվում է Մարդու եւ Աստուածների հարաբերության գագաթնակետը: Ամենայն հավանականությամբ «պարադից» եզրաբառը հայերենլեզվի գործառույթից դուրս է մղվել ժամանակի մեջ, իսկ փոխարենը գործառույթի մեջ են մտել «դրաստ» կամ «դրախտ» տարբերակները:

Պար եւ Պարադից բառերի այս հակիրճ վերլուծությամբ փորձեցինք ամբողջական մեկնաբանել «պար» բառը, ներկայացնել բառի ստուգաբանությունը, ծագումը: Ցույց տվեցինք պարը՝ որպես Հայոց լեռնաշխարհի նկարագիր «պար» բառի աշխարհագրական, պատմական եւ մշակութային նկարագիրը, ինչպէս նաեւ «պար» եւ «դից» բառերի արմատների փոխհարարբերությունը գաղափարախոսության մեջ, որի արդյունքում ծնվեց ամենագեղեցիկ աշխարհի գաղափարը` Պարադիցը:

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա

Կարինե Հայրապետյան

Մայնց մայիս, 2017 թ


bottom of page