top of page
  • Facebook Clean Grey

Archive/ԱՐԽԻՎ

SEARCH BY TAGS/հիմնաբառ

Noch keine Tags.

«Շիվհալանի»պարի անվանումը

«Շիվհալանի»պարի անվանումը:

Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում Շիվհալանիպարը:

Ըստ մեր պարզաբանումների՝«Շիվհալ անի» պարնամբողջովին նվիրված է ազգի, սերունդի ճյուղավորման, աճելու, զորացնելու գաղափարին: «Շիվհալանի» պարանունը կազմված է հայերենի «շիվ» եւ «հալ+ անի» բառարմատներից:Ներկայացնենք «Շիվ-հալ-անի» պարանվան իմաստաբանությունը: Հր. Աճառյանի, Ստ. Մալխասեանցի եւ Նոր Հայկազեան բառարաններում Խոյի բարբառով«հալ» բառը բուն հայերենարմատ ունեցող բառ է եւ մատնանշում է «նիւթի անցումային վիճակ», հալ – հալել, հալած` երկաթ, ջուր, յուղ:

Հայոց լեզվամտածողության մեջ «հալ» բառը ներկայացնում է մարդու կենսական եւ հոգեբանական վիճակներ, «հալ» բառը ներկայանում է որպես«ուժ-վիճակ», միաժամանակ՝ «ուժի առկայություն կամ բացակայություն»:

Նար- Դոսը գրում է` «...թէ չէ, է՜լ հալ կա՞» - ուժ, յարաքեաթ կա՞: Հայկական ժողովրդական հեքիաթիմէջ հանդիպում ենք. «Սա սրանց էնքան ա բանեցնում, որ հալից գցում ա», այսինքն` ուժից գցում է։

Ներկայացնենք «հալ» բառի բարբառային իմաստները.

Շիվհալանի անվան մեջ «հալ» արմատին միացած -արա- կամ –անի- արմատները բառին տալիս են ուժ առնի, հալ առնիիմաստները:

Հալ ունի- ուժ ունի, հալ ունենալ- ուժ ունենալ, հալ չունենալ - ուժ չունենալ, հալ անի- ուժ անի, ուժ ստանա, աճի, մեծանա, զորանա, «անել, լինել» իմաստով:

Այժմ մեկնաբանենք «շիւ»բառը:

Ստ.Մալխասյանցը«շիւ» բառը մեկնաբանում է այսպես՝շիվ- ծառի դալար ճյուղ, տունկ, մատղաշ ծառ կամ ժառանգ-ճյուղ: Այսպիսով՝«Շիվհալ անի» անվանումը նշանակում է «Ժառանգը ուժ առնի, զորանա, մեծանա»: Ահա թեինչու պարը ստեղծում է բարձր տրամադրություն եւ պարի թռիչքները ուրախ բնույթիթռիչքներ են:

«Շիվհալ անի» պարը Իշխանաց դասի պար է, շատ հպարտ եւ վեհ պար է եւ ամենաբարդ պարատեսակներից մեկնէ հայկական պարարվեստում: «Շիվհալ անի» պարը հիմնականում պարում էին Շատախի եւ նրա կենտրոնի հայերը:

«Շիվհալ անի» պարի մեջկանգնում են շարքով, բռնում ճկույթներով, տեղում շարժումների ժամանակ արմունկները ծալում ենգոտկատեղիբարձրությամբ, իսկ ափերը պարզում են դեպիառաջ՝ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ ձեռքերը պահում են գոտկատեղիբարձրությամբ: Պարեղանակը հետզհետեարագանում է, ինչի հետեւանքով արագանում է նաեւ պարը:

Այսպիսով, կարող ենք ասել, Շիվհալանիպարանունը հայոց ստեղծած արժեհամակարգի մասն էկազմում, հայ պարարվեստի գոհարներից էեւ հանդիսանում էՀայոց Իշխանաց պարի տարատեսակներից:

Այսօր էլ Հայոց ազգային երգ ու պարի երախտավոր գործիչներ Մկրտիչ` Մգրո Սարգսյանի կողմից հիմնադրված «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը, ազգագրագետՄարո Մուրադյանիկողմից հիմնադրված «Ակունք» ազգագրականհամույթը, պարագետ, բանահավաքԳագիկ Գինոսյանի«Կարին» ավանդականերգի-պարիհամույթըմեծագույնհպարտությամբկատարում են հայոց Իշխանաց դասի իշխանաց պարերը՝ մոռացությունից փրկելով, վերածնունդ տալով հայոց ավանդականԻշխանաց պարին:

Ցավոք,Հայ պարարվեստի շրջանակներում Իշխանաց պարերի անվանաշարքին պատկանող Շիվհալանի պարի անվանումը ներկայացվում է ըստ քրդերենի մտածողության: «Շիվհալանի» պարանվան քրդական մեկնաբանումը խեղաթյուրման եւ կեղծարարության արդյունք է, թերի է, սխալ է մեկնաբանված: Այն հիմնավորվումէ հետեւյալկերպ՝քրդերենում«շիվան, շիվանկ» բառերնունեն «լաց ու կոծ», «վիշտ, ողբալ, տրտունջ» իմաստները:

Նույնտրամաբանությանշրջանակներում, այդ նույնմեկնաբանողները «հալ» բառը նույնպեսներկայացնում են որպեսքրդականմշակույթիմաս: «Հալ բառը քրդերենում ձեռք է բերել«հոգս, անհանգստություն, տանջանք» իմաստը: Հայերենի «Շիվ- ծառի երիտասարդ, դալար Ճյուղ բառիմաստը մեկնաբանել եւ ներկայացրել են քրդերենի «շիվան, շիվանկ» լաց ու ողբ իմաստով, թեեւ դրանց արմատներն էլ են հայերենի արմատներ: Ըստ քրդերենի,պարզվում է,Շիվհալանի պարանուննունի կրկնակի հոգս-տանջանք իմաստը:

Հալ- մարդու ֆիզիկական եւ հոգեվիճակին ավելանալով անկ արմատը դառնում է «հալանկ» – անկ արամատի միանալու դեպքում հալը ստանում է հոգս, անկում, հալից գցել -ուժից գցել իմաստները:

Սակայն պարանունը ոչ թե Շիվ+հալանկ է, այլ Շիվ+Հալ+Անի, որը նշանակում է Շիվը ուժ առնի:

Հետեւաբար, Շիվհալանիպարանվանմեջառկա է ժառանգի, որդու աճելու զորանալու գաղափարը, պարի մեջ եղած ուրախ թռիչքները մատնանշում են պարիկենսուրախ բնույթը:

Կարինե Հայրապետյան

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա


bottom of page