• Facebook Clean Grey

Archive/ԱՐԽԻՎ

SEARCH BY TAGS/հիմնաբառ

Noch keine Tags.

Հայոց ազգային պարը եւ պարանունները

Հայոց ազգային պարը եւ պարանունները

Լրացված տարբերակ հատուկ«Լուսանցքի» համար:

2017 թ., հունիս, Մայնց

Ձայն մը գոչեց լույս երկնապատեն անդին,

Արարչի երկնաձայն ահեղքի թամը զամբին թամքած՝զամբկեց,

ակռա սամբակը զարկեց երկնաքեր լերկ ժայռերին հայոց,

զարկեց քար ու քռեքին, արեւախաչ ապառաժներին ժայռապար,

ու գոչեցին հայոց լեռները, գոգոռացին քար ու քռեքը, թմբկահարեցին լեռները գոռ, դըմփդըմփաց Օհանաձենը,

Արարիչ զիր թամբեհ հրովարդակեց, թմբկահարեց գանգին մարդու,

անգին կպած թմբկաթաղանթ դրեց, որ լսի՝ խլություն չանի,

անգին մոտիկ լեզու դրեց, որ համրություն չանի, խոսի-հար բարբառի,.

գանգին՝ լեռան կառափին Արեւակուռ-Արկաթագիր զանգը իջեցրեց,

արկաթը կռեց՝ Է էություն ու գոյություն տայ ի ճառի լեզվակ դարձրեց,

թրծեց թոնդրակրակով, կախեց զանգից,

Է բառ ու բանը՝ հայու խորհուրդը ձայնեց, զարկեց զանգի պատերին,

զանգեց, զրանգեց, գոչեց ու կոչեց, թամբեհեց ամբեն.../ՀԿՊ/

բացատրություն.. 1.թամ-երկնքի ձայն ահեղքի/Հր.Աճ/ 2.գանգ-գլուխ, 3. անգ-ուղեղ բրբռ. 4. թամբեհ-աստվածային հանձարարու թյուն, պատվեր, հրաման 5. Է՝էություն, գոյություն: Մարդու հոգեւոր, նյութական և ֆիզիկական ուժերի և հատկությունների ամբողջությունը,Հայոց դիցապատմության մեջ, այն արտահայտվում է «Է» տառի մեջ: 6-արկաթը-երկաթ /ՀՐ.ԱՃ/

Բացենք Հայոց պարի մասնատուփը, այնտեղից դուրս բերենք մասնագամերը,

բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը:

Հայոց Պարն ի սկզբանե մի յուրօրինակ ծիսական արարողակարգ է՝ նվիրված արեւագալին, աստվածային կամ դիցական տոտեմներին, իշխանական դասին, ռազմական գործողություն ներին, պատանիների ռազմական դաստիարակությանը, նախնիների հիշատակությանը, երկրագործությանը, մարտարվեստին, բնության զարթոնքին եւ տարերքներին, տան օջախի արարումին՝ կնունքին, ծնունդին, հարսանիքին, բերք ու բարիքին, ծառ ու սերունդի աճին, շենքի, տաճարի, կամուրջի կառուցմանը: Եղել են պարաձեւեր, որոնք համարվել են հաջողու թյան եւ երջանկության գրավական, քնարական պարեր,պարախոսքեր, տնտեսություն վարելու ավանդներ՝ խմոր հունցել, թել մանել- հյուսել, խաղող ճմռել, գինի քամել, ճանապարհի պարեր, ուխտի արարողակարգ, «չար ոգիներից» խուսափելու, չարագործություններից ազատվելու ծափ- պարեր, ոտքերը գետին խփելու, չարին զարկելու եւ ոգեպաշտական պարեր: Այս արարողակարգերը կատարվել են Ծիսական տարածաշրջաններում, դիցերին կամ աստվածներին նվիրված տաճարներում, մեհյաններում՝ հատուկ երկնային պատգամների, պատգոչերի եւ պատգամախոսների պատվիրանները կատարելով, թմբուկ, դհոլ-դմբոլ, զուռնայի, սրինգի, դուդուկի, դափի, պարկապզուկի, թակ, թի, տաճարի եւ այլ ծիսական գործիքների միջոցով: Մեկնաբանենք յուրաքանչյուր ծիսական արարողակարգ, որը դարձել է Պար, բառակազմական ծագումնաբանության միջոցով ներկայացնենք ժամանակաշրջանը, տարածաշրջանը եւ դիցակերպարները, այդ հնարավորությունը մեզ տվել են Հայերենի տարբեր հայագիտական, բանահյուսական ավանդապատումները, ավանդազրույցները, հեքիաթները, էպիկական երգերի ու պարերի հզոր բառագանձարանի ուսումնասիրությունը:

թմբուկ, դհոլ, դափ

Թմբուկ – Թմբուկը ձեռքի հարվածային երաժշտական գործիք է: Մեծ թմբուկը հայերենում անվանել են Գոչ: Թմբուկ բառը կազմված է Թամ-թամարիմ երկնային ահեղքի ձայնի գաղափարական իմաստից եւ արմատից: Թմբուկ բառի գաղափարագիր կոդը կապված է ձայնի, գոչի, կոչի, լսողության հետ: Թմբուկ բառի արմատը ամբ-ամպ ժամանակ+երկինք գաղափարագիր բառերն են, բառն ունի ամբ-ամպ-ից եկած ձայնի աստվածային «Բառ ու Բան»խոսքի, կոչի -գոչի իմաստը:

Ձին հայոց մշակույթում ունի ազգային մտածելակերպի իմաստնության խորհուրդ. Ձիուն՝ Զամբին թամքում եւ թամբում են, թամբը ձիու գավակի նստատեղն է հեծյալի համար, այն համարվել էգահ, որին նստել են դիցական հերոսներ: Ձիուկ-Զամբիկի գաղափարագիրը նույնպես կապված է ամբ-ամպ գաղափա րի հետ՝ զ+ամբիկ, սմբակ՝ զ+ամբակ: Ձիու թամբը ի սկզբանե կազմված է եղել կաշվից, որին զարկել են թիով, թակով՝գոչը եւ կոչը թմբկահարելու համար, այսինքն՝ձիու թամբը սկզբից ծառայել է նաեւ որպես թմբուկ, նույնն Է՝Թամբարդ: Ձայնը, կոչը, գոչը մեր մշակույթում հիմնականում կապված է երկնքի հետ եւ ունի երկնային ձայն, աստվածային ձայն գաղափարը, այս իմաստաբանական շարքին է պատկանում նաեւ Գոչարի+ Քոչարի+ Կոչարի պարաձեւի անունը, որը բացատրվում է որպես արիների կոչ+գոչ+քոչ: Ձայնը, կոչը, գոչը,քոչը աստվածային Բառ ու Բան,խոսք, կապող օղակն է մարդ-Աստված փոխհարաբերության մեջ: Թմբուկ հարվածային եւ ձայնեղ երաժշտական գործիքը,նաեւ՝մարդու լսողական կենսօրգան թմբկաթաղանթը,ունեն նույն կազմախոսությունը: Մարդու ականջի Թմբկաթաղանթը կազմում ենթաղանթը, մուրճը, սալը, ասպանդակը, այս գործիքները թմբկաթաղանթի տատանումները, ձայնը հաղորդում են մարդուն։ Թմբուկի Ձայնը ստացվում է փափուկ ծայրով փայտե թակով հարվածելով կաշվին, թիով, թմբուկի փայտիկներով, ձեռքերով, երբեմն էլ շփումով՝ այս ձայնը նույնպես հասնում է մարդուն։

Թմբուկ բառի արմատը «թամ» բառարմատն է, որը նշանակում է երկնային ահեղքի ձայն, աստվածային ձայն: Թամ արմատից կազմված Թամարիմ բառը նշանակում է օրհնություն(ՀՐ. Աճառյան էջ 148): Հայերենում ունենք նաեւ ձիուն թիմարել բառը, որը նշանակում է շոյել, սիրել, փաղաքշել, թիմարել-թամարիմել: Հայերենում «Թամ» արմատն ու իմաստն են կրում Թամզարա էպիկական եւ Թամար անձնանունը:

Այսպիսով՝ Թմբուկ, թմբկահարել, թմբկաթաղանթ, թամբեհ, թամբ, Թամ-թամարիմ,Թամզարա բառերը կապված են երկնային խոսքի,Բառ ու բանի, կոչ+ գոչ ձայնի հետ, ծիսական բառեր են, որոնցից շատերը ժամանակին մոռացվել են: Այս բառերընշվածիմաստովհանդիպում են բառարաններում կամ մատենագիտական նյութերի մեջ, դրանքժամանակի մեջ վերածվել են հնախոսական բառերի եւ փոխարինվել են ավելի արդիական բառերով:

Թմբուկ երաժշտական հարվածային գործիքը լինում է մեծ , կլոր եւբարակ՝ մի կողմից կաշվեպատ։ Գործիքն օգտագործում են տարբեր առիթների ժամանակ, հաճախ ուղեկցվում էին պարերով, օգտագործվում էր Աստծուն փառաբանելու ժամանակ,ռազմի դաշտում զինվորներին ոգեշնչելու նպատակով: Թմբուկը պատրաստվում է փայտից, մետաղից, նույնիսկ՝ կավից։ Եկեղեցիների Գմբեթի ցածի գլանաձեւ մասը, որի վրա բարձրանում Է վեղարը, նույնպես համարվում է թմբուկ, այն ավելի է բարձրացնում զանգերի հնչեղությունը:

Թմբուկ-Բառ ա բան-Барабан Ռուսերենում Թմբուկ բառը պահպանել է հայերենի նախնական իմաստներից մեկը: Բառ ա բան-Барабан-բառ ու բան: Բառ, խոսք եւ էություն, երկնքից ստանում ենք ձայն, խոսք, բառ ու բան: Ճարտարապետական նշանակությամբ՝ Барабан ռուսերեն բառը նույնպես հայերենի եկեղեցու բառապատճենումն է, մտապատճենումն է (верхняя часть здания, поддерживающая купол): Հայերենի ճարտարապետության բառարանում նույնպես թմբուկ- Барабан է կոչվում գմբեթի ցածի գլանաձև մասը, որի վրա բարձրանում Է վեղարը:

Գոչ-Դհոլ-թմբուկ

Մեծ թմբուկը, Դհոլը հայերենում անվանել են Գոչ : Դհոլ- բացատրվում է որպես կլոր հոլի նման թմբուկ: Դհոլն ունի բարբառային հետեւյալ անունները՝ դհոլ/դահուլ, դավուլ, տմբլո, տմպո, տմպլիկ, տմբլա, դմբլադավուլ, սապտոպա:: Դհոլը հարվածային երաժշտական գործիք է, կազմված է փայտյա կլոր շրջանակից՝ պատած կաշվե թաղանթով, որի երկու կողմը ձիգ պատված Է նուրբ մորթով՝ փայտերով հարվածելու համար:

Դափ

Դափ – փադ -պատ- դմփոց, դամփի, դմփոցի հարվածի միջոցով ձայնում եւ գոչում է երկնային պատից, երկնքից: Թամբ, Բամբ, Դամբ, դամփ դմբդմբալ, դմփալ-բնաձայնական բառեր են: Դափը կամ դահիրան, հայկական հարվածային երաժշտական գործիք է։ «Սասունցի Դավիթ» էպոսի մեջ հորողբեր Ձենով Օհանը ձայն է տալիս, նրա «Ձենը գընաց դըմբդըմբալով»՝ դամբ--դամփ-դամփալեն՝ խորից, հորից , նեղությունից հանում է Դավթին.

Ձենը գընաց դըմբդըմբալով՝ «Դավիթ լսեց, Ձենով Օհանի Ձենը.... Էնպես զարկեց ջաղացքարին՝ Քարը եղավ հազար կըտոր,Կըտորները երկինք թըռան, Ու գնում են մինչեւև էսօր»։/ՙՍասունցի Դավիթ՚ էպոս/:

Դափը կազմված է փայտյա կլոր շրջանակից՝ մի կողմը պատած կաշվե թաղանթով։ Իր բազմա զան ձեւերով ու անուններով կիրառվել եւ կիրառվում է թե՛ Արեւելքի, թե՛ Արեւմուտքի ժողովուրդ ների մոտ։ Փայտե շրջանակի ներսի կողմից կախված են լինում մետաղյա օղեր, բոժոժներ, արծաթյա դրամներ, ձայնահան այլ պարագաներ։ Նվագում են ձեռքերի ափերով, մատներով զարկելով թաղանթին, նաև՝ թափահարելով։ Դափերը անսամբլային գործիքներ են։

Նշում– Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 319)

Պարկապզուկ

Աշխարհում ամենատարածված ժողովրդական նվագարանն է, աշխարհին հայտնի է որպես հայկական նվագարան գործիք. Հայոց ազգային տարատեսակներն ունեն տարբեր հնչյունաշարեր եւ հնչունածավալ։ Պատրաստվում է փոքր եղջերավոր կենդանիների տիկերից: Ուլի կամ այծի մորթուց պատրաստվող փչովի, փողային լեզվակավոր նվագարան: Բաղկացած է կաշվե պարկից, օդ մղելու փողակից եւ եղեգնյա պարզ կամ կրկնակի լեզվակավոր մի քանի նվագափողերից : Հայաստանում կոչվում է պկու կամ պզուկ, գործածվում Է նաեւ առանց օդամուղ պարկի, փչում են բերանով, որոնցից մեկը կամ երկուսը ձայնանցքե րով են ու ծառայում են մեղեդին կատարելու, մեկ-երկուսը կամ ավելին՝ առանց ձայնանցքերի, բասային են՝ դամը պահելու համար։ Նվագելիս պարկապզուկը տեղավորում են թեւի տակ, որպեսզի կարգավորվի նրա միջի օդի մատակարարումը թեւի սեղմումով: Պարկապզուկը լինում է մի քանի տեսակի: Հայաստանում տարածված է երկու նվագափողով տեսակը: «Տիկ կկոչվի տեսակ մը նվագարան, որ կշինվեր մորթե պարկի մը կցված երկու փողերե և ուներ խիստ և մեծագոչ ձայն, իսկ փչմամբ.... և տկզարք, որն զտիկն փչէ և զանազան ձայն հանէ սույնպես և երգեհոնն»... Առաքել Սյունեցի: Հայաստանում տարածված է պարկապզուկի երկու նվագափողով տեսակը, երկուսն էլ՝ ձայնանցքերով։ Հայկական պարկապզուկի վերակառուցումը Երևանում, 1970-ական թթ. կատարել է դիրիժոր, երգահան, «Տկզարի» գեղարվեստական ղեկավար Կ. Միրզոյանը։

Գրականություն-Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր չորրորդ, Երևան, 2003.

Duduk-Դուդուք- Ծիրանափող:

Դուդուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք։

ԴուԴուկ երաժշտական գործիքի անունը մեկնաբանում ենք Դու եւ Դուք իմաստով: Դու եւ Դուքը մարդկության խոսքի իմացությունն է, որը մարդկությանը ավանդվել է դեռեւս շումերներից: Դուդուկ- Ծիրանափողը ձայնային կապող օղակ է Աստծո եւ մարդկանց միջեւ: Դուդուկի միջոցով կատարվում է հաղորդակցություն Դու եւ Դուքի միջեւ: Duduk-Դուդուք- Ծիրանափողով հնչում է Աստվածային խոսքը, բառ ու բանը, թամ-ահեղքի ձայնը, թամբեհը, ազդը, հուզականությունը, հնչյունները, մեղեդին: Դուդուկի ձայնը, մեղեդին համապատասխանում են մարդու սրտից բխած ամեն խոսքին ու ելեւէջին: Duduk-Դուդուք- Ծիրանափողը խոսում է մարդու հոգու հետ, արտաբերում է մարդու ներաշխարհը, ապրումները: ԴուԴուկը լացելու կամ լացեցնելու գործիք չէ, մեղեդին չի արատահայտում լաց: ԴուԴուկը արտաբերում է հոգու Ձայնը: Դուդուկը պատրաստում են ծիրանի ծառի փայտից։ Հայոց ավանդույթն ասում է. Ծիրանի սերմը Ար Արարիչն ինքն է ուղարկել Հայոց երկիր եւ սերմել Արարատի ծիրեն ներս: Ծիրանի պտուղներին հայերն ասում են Արվուկներ:

Դուդուկը գործածել են մ.թ.ա. 1200 թ.-ից: Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ./Ըստ էթնոերաժշտագետ Ջոնաթան ՄաքՔոլլումի/:

2005 թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց:

Դուդուկ- Ծիրանափողի կազմությունը: Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։ Նվագելու համար վերեւի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Դուդուկը պատրաստում են նաեւ Եղեգից, եղեգնյա Դուդուկի կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։

Եղեգնյա դուդուկ կամ մունդշտուկ:

Դուդուկի մեկ այլ տեսակն է կրկնակի լեզվակավոր եղեգնյա մունդշտուկը-Mundstück գերմաներեն բառ է եւ բառացի թարգմանությամբ նշանակում է բերանի գործիք (հատիկ): Եղեգը նույնպես ունի դիցական պատմություն: Եղեգը նույնպես հայ դիցապատումներում հանդիսանում է խոսքի միջոց, կապող օղակ-փող մարդու եւ Աստծու միջեւ:

- Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Ընդ եղեգան փող բոց ելանէր, Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Ծանոթություն:-1 -Ըստ շումմերական արձանագրությունների՝ Enki -Էա Հայան եւ նրա հայրը՝ Անուն, տիրապետում էին համապարփակ բարոյական եւ հոգեւոր ձեւավորման իմաստնությանը. դրանք եղել են հենց այն գիտելիքները, որոնք տրվել են մարդկությանը: Ըստ շումմերական ավանդույթի` աշխարհի ստեղծող ԱՆ նախահայրըեւ Էնկի Էա Հայա Աստվածը տիրապետել են ամենակարեւոր իմացություններին՝ «ԴՈՒ»-ին՝ խոսքին, եւ «ՄԵ»-ին՝ ներքին միասնական հոգեւոր բարձրակարգ երեւույթին, որը, որպես հավաքականության եւ բազմազանության երեւույթ, հայերենում դրվեց «մենք» ձեւի մեջ:

Զուռնա

Զուռնան հայկական փողային երաժշտական գործիք է։ Զուռնա անունն ունի զ+օրանալ, զ+օրացնել, ուժ տալ, նաեւ՝ զոռել, զ+ուռ ճյուղի իմաստները: Իրենից ներկայացնում է փայտե փող, որը ծայրում ավելի լայն է։ Պատրաստվում է հիմնականում ծիրանե նու, թթենու կամ ընկուզենու փայտից։ Զուռնայի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը, այն մեծ տարածում է ստացել Պարսկաս տանում,Միջին Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում։

պարբաշի-դաստակառ

Մարտական պարերը ազդարարվում են ՀԵ՜Յ կոչով եւ առաջնորդների դաստակի մեջ առած ձիու կամ առյուծի բաշ-փաշի մազափնջի՝ դաստառակի* թափահարումով, որի համար էլ պարի առաջնորդը կոչվում է՝ Պարբաշի: Փաստացիորեն՝ մեր Նախնիների Առաջնորդը ի սկզբանէ, որպես առաջնորդող դրոշակ, որին անվանել են՝ Ռայ-ռահ թափահարել է ձիու կամ առյուծի գեսը՝ ճակատի կամ մեջքի մազափունջը՝ բաշը-փաշը*՝որպես արեւի ճառագայթներ, արեւապաշտական խորհրդանիշ, նմանակում, որը ներկայացրել է առաջատարին եւ նրա իրավունքը:

Հայ մարտական, տոտեմ պարերի մեջ հստակ տեսանելի են Խոյի, Ձիու, Արծվի, Առյուծի եւ Արեւի խորհրդանիշները, որոնք, ըստ էության, գոչ են արեւածին արիներին՝ միանալու եւ կատարելու առաջադրված խնդիրը:

**դաստառակ- թաշկինակ (ՀՐ. Աճառյան էջ 589) *****Շատ հաճախ, թյուրիմացաբար, պարբաշի բառի մեջ ներառած բաշ բառը նույնպես դիտվում է որպես փոխառված բառ: Հր. Աճառեանի Արմատական բառարանում եւ Նոր Հայկազեան Բառարանում «բաշ» բառը բացատրվում է որպես բնիկ հայերեն, հնախոսական բառ՝ բաշ - ձիու ճակատի կամ մեջքի մազափունջ, որը նաեւ քամուց ծփում է, բաշ - առիւծի բաշ, բաշ- ճակատ, առաջատար, բաշ- բառից բ>փ >պ անցումով առաջացել է ռուսերենում՝ паша- պաշա: Փաշ -փաշայ բառը բնիկ հայերեն հնախոսական բառ է, որը կոչվում է առաջատար, առաջնորդ, եւ հետագայում այն այլ լեզուներում ստացել է բարձր պաշտոնյա իմաստը:

2

Ներկայացնենք «պատգամ» բառի ծագումը եւ գաղափարական մեկնաբանությունը:

Երկինն վերին պատ առեալ զամենայնիվ /ՆՀԲ/

Մեր մշակույթի, լեզվի մեջ «պատգամ» բառն ունի աստվածային խոսքի, ուղերձի իմաստ, այն համարվում է երկնային խոսք, աստվածային խոսք: Պատգամ բառը կազմված է երկու բաղադրիչից՝ պատ+գամ: Այժմ մեկնաբանենք «պատ» բառը եւ տեսնենք «պատ» բառը մեր լեզվի մեջ ինչ իմաստներով է հանդես գալիս: «Պատ» բառը բնիկ հայերեն բառ է, մեր նախնիների լեզվամշակույթի մեջ պատ է համարվել երկինքը, որը պատ է դարձել ամենայնի, պատ՝ երկրի համար:Պատ-երկինքը մեր լեզվի մեջ ունեցել է նաեւ «լույս» իմաստը, բնականաբար, երկինքը նաեւ լույս է բերում: ՆՀ Բառարանում պատը ներկայացնում է նաեւ հետեւյալ մեջբերումով՝ «Երկինն վերին պատ առեալ զամենայնիվ» (Շիրակացի): Օդք շուրջք, հուր պատ առեալ, հաստատութիւնն շրջակայ-Մխիթար Այրիվանցի:

Պատ բառի բազմաթիվ համաձեւերը գոյություն են ունեցել մեր նախնիների լեզվի ﬔջ, որոնք դարձել են հնաբանություններ եւ փոխարինվել են այլ արդիական բառերով, հիմնական մասն էլ հայերենից փոխառնվել է այլ ժողովուրդների կողմից.այդ բառերը շատ են իրաներեն լեզվում, իսկ ժամանակի ընթացքում հայերենում մոռացվել կամ դուրս ենմղվել գործածությունից: -Գամ- բառը հայերենում ունի մեխ, բեւեռ, ժամ, գալ, իղձ, կամք իմաստները: Այսպիսով պատգամ նշանակում է ՝ կամք, գամային որոշում պատվեր Երկնքից: Ուսումնասիրելով «պատ» բառի համաձեւերը կամ համաձեւ նույնանունները մեր լեզվի մեջ, ներկայաց նենք «պատ» բառի ծագումը՝ ըստ դիցական իմաստաբանության:

«Սասունցի Դավիթ» ԽաչՊատՐաԱստեն վեր աջ թեւին

«Սասունցի Դավիթ» էպոսի մեր էպիկական հերոսները կրում են՝ԽաչՊատՐաԱստեն վեր աջ թեւին, որը պետք է մեկնաբանել՝ Պատ-Երկնքից Րա -Ար Աստուծո ուղարկած Խաչը՝ վեր աջ թեւին: Padre -Պադրա- Հայերենի պատ-երկինք եւ Ռա-Րա-Ռահ Աստված բառերի միացությունն է, Պադրա- Padreբառ լատիներեն լեզվում ունի Սուրբ Հայր իմաստը:

Պատգոչ-բանբեր

Պատգոչ-բառը Հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր: Հայերենի պատգոչ-բանբեր բառը իրաներենում դարձել է պատգոս՝ չ/ս, իսկ հայերենում մոռացվել եւ դուրս է եկել գործածությունից : Կազմված է պատ + գոչ բաղադրիչներից, պատ-երկինք եւ երկնային ձայն գոչ-գոս բառերից: Գոչ բառը հայերենում ունեցել է մեծ թմբուկ, դհոլ իմաստը:

Գոչ, գոռոչ- գոռոց բառերը հայերենի բնաձայնական բառերի շարքին են պատկանում, այս հիմքից են կազմված «խորոզ»-աքլոր եւ բազմաթիվ այլ բառեր: Շումերերենում gurus- բառն ունի «Բարձր», «Տեր» իմաստը: Շնորհալի. «Եդեսիան գոսեր»- այստեղ՝ Եդեսիա գոչեր -խոսել իմաստն ունի՝ ց-չ-ս հնչյունական անցումով: Պատ- երկիք եւ գոս- գոչ իմաստով, երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից: Գոչ-գոռոչ- գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը:

Եթե փորձենք ըստ բառագանձի վերականգնել մեր նախնյաց կյանքը, ապա կստանանք հետեւյալ նկարագիրը՝ ըստ մեր նախնյաց պատկերացումների՝ Աստվածների Պատգամը եկել է Պատգոչ-բանբերի միջոցով. այն մտել է Աստվածների Տաճար, ընդունվել է տաճարներում, մեհյաններում, եկեղեցիներում եւ կատարվել է գոչ-երկնքից եկած գոչ-կոչը, դիցական ձայնը, խոսքը,աղոթք, ծիսական գործողությունը: Պատգոչ, պատգամ, գոչ- դհոլ, տաճար-գավազան բառերը բնիկ հայերենի հնախոսական, պատմադիցական բառեր են, որոնք կազմել են ծիսական արարողակարգերի հիմնական գործագամերը: Ահա այս երեւույթը, ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական ավանդական: Տաճարներում եւ մեհյաններում ծիսական արարողակարգերը դարձել են պարեր, հայկական իշխանական պարերը կրում են հայ դիցերի,աստվածների պատգամները, պատգոչերը, հրովարտակները:

Ծանոթություն- Պատգոչ բառը իրաներենում փոխառյալ է հայերենից եւ գրվում է պադգոս-պատգամաբեր, գոս-մեծ թմբուկ իմաստով:

3

Հրովարտակ – Հրո+վարդ+ակ, հրո վարդ-խոսք Բառի ծագումնաբանական մտածողությունը կապված է դիցապատմական ավանդազրույցների հետ: Բառը կազմված է հուր+վարդ+ակ արմատներից: Հուր-բառն ունի Արեւ- հուր-կրակ իմաստը, վարդ –բառը հուր կարմիր թերթեր ունեցող վարդն է՝«Վարդ» վառեալ կարմիր ծաղիկը, ակ- շրջան, կրակի շրջան: 1.Վարդապետ բառը կազմված է վարդ-վառեալ ծաղիկ, հրակարմիր խոսք, բառիմաստից, Wort- գերմաներեն ՝«բառ», word – անգլերեն՝ բառ, հայերենում վառ-Վարդ- բառ- գերմաներեն-Wort: Վարդապետ բառը հայերենում ունի՝ խոսքի, բառի ուսման առաջնորդ վարպետ իմաստը: Վարդ-Վարդապետ բառը հնախոսական դիցաբառ է, կապված է Վահագնակրակի կարմիր բոցի, Վահագնի Աստղիկի դիցապատումի հետ՝ Հրովարդակ:

4

Տաճար, գավազան

Տաճարը հայ մշակույթի մեջ ունի երկու իմաստ, գավազան եւ դիցական պալատ: Տաճար է համարվում կարճ ու հաստ գունդ գլխով գավազանը, որի կլոր գլուխը երկրագնդի իմաստն ունի(Փայտ գլուխը գունդ -Մալխասյանց էջ 368): Տաճարագիր՝ դաճ-տաճ-դաճելու գործիք: Տաճար-Գավազանը համարվել է պատգոչ, բանբեր, որը տաճարներ եւ մեհյաններ է բերում Արարչական խոսքը: Տաճարը որպես պատգոչ գավազան շնորհված է պատգամական առաքելությամբ. Վարդ -վարդապետական խոսքի առաջնորդության, -Ասա -ասողական, բանախոսական եւ -Մական-վրայի, վերեւի, բարձր, գերագույն խոսքի գավազան : Գավազանը օժտված է եղել աստվածային իշխանությամբ, հրաշագործությամբ, այն հաղորդում է զորություն, իմաստություն, հավիտենություն:

Տաճար-Դիցատաճար, եկեղեցի, բառի ծագումնաբանական մեկնաբանությունը Տաճար՝ տայ ի ճառ, տայ ի ճառագ..

Ըստ ՆՀ Բառարանի՝«տաճար» բառն ունի ունի տայ ի ճառ, պատգամ ի մեհենի, հրո ճառ իմաստները: Տաճարը համարվում է Արարչի պալատ, ապարանք: Տաճարը համարվել Դիցերի,Աստվածների պատգամախոսարան, Տաճարներում են կատարվել Դիցերի ծիսական արարողակարգերը, բնության, զարթոնքի, ազգի պահպանման, դիցերի ուղարկած պատգամների ծեսերը, գոչերը, ազդերը: Տաճար բառը հայ բանահյուսական բառագանաձարանում հանդիպում ենք հետեւյալ բառակապակցություններում. Ի տայ վեր Աստված եւ դիք, տայ ի ճար, տայ ի ճառ, տայ ի ճառագ,տայ ի ջահ: Տաճար բառն ունի նաեւ սեղան, բազմակ, արքունիք իմաստները: Իգդիրում թոնրի կրակի վրայ երդվում են՝ ասելով «այս տաճարը վկա»: Սալմաստում շատ բորբոքված կրակին նայելիս ասում են- Սիվտըկել է իշխո տաճար(Հր.Աճ.): Տաճարաշինությունը Հայկական բարձրավանդակում առանձնապես ծաղկում է ապրել դեռեւս Արրատա-Ուրարտական ժամանակաշրջանում:

Վերականգնելով արդեն մոռացված դիցապատմական բառագանձի խճանկարը՝կարողանում ենք կազմել արեւապաշտական ժամանակաշրջանի Տաճարային եւ Մեհենական համակարգի քրմական եւ ծիսական արարողակարգերի նկարագիրը, ասելիքը, խոսքը:

Ծանոթություն-Տաճար-եկեղեցի -բառի գաղափարային իմաստը կապված չէ Տաճիկ-տաջիկ բառի հետ,այն արմատական զուգադիպություն է: Tat-cik- թաթ-թաթար, Տաճիկ-տաջիկ անվանել են արաբներին, ովքեր եկել եւ բնակվել են Միջագետքում, Տաճիկ բառը կազմված է թաթ+ ճիգ բառարմատից, այն ունի ճիգ, ծանրության տակ ճկվելու եւ արագավազ իմաստները, «տաճիկ ուղտ, Փավստոս Բուզանդ դ. 47. էջ134, արագավազ երիվարս, տաճիկս Փավստոս Բուզանդ դ. 54. էջ141: Tazik-tacik-tajik Միջագետքցի արաբ, երբ արաբը մեծացել է Պարսկաստանում՝ ustr-tazik -ուղտ արագավազ, tac- վազել բառից, թուքերենtazik-արագավազ, որսի շուն: Երբ արաբները դարձան մահմեդական, ընդունեցին իսլամ, տաճիգ անվանեցին մահմեդական բոլոր ցեղերին: Սելջուկներին տանջանք, չարչարանք ու նեղություն տալու պատճառով անվանել են Տաճիկ-տաջիկ:/Հր. Աճառյան Տպագիր Հատոր 4, Էջ 365/

5

Մեկնաբանենք Մեհյան բառը Մեհյան կամ մեհենական բառի արմատը Միհր անունն է՝Մի Հուր, Արեգակ իմաստով: Միհրը Հայոց արեւապաշտական դիցարանում հայ հավատքի Արեգակի, Լույսի, Ճշմարտության Աստվածն է: Հին հայկական տոմարում յուրաքանչյուր ամսվա 8-րդ օրը կոչվել է Արեգ-Միհր, իսկ յոթերորդ՝ փետրվար ամիսը, կոչվել է Մեհեկան -Մե Հուր-եկ իմաստով: Մեհեկան ամսին Հայոց երկրի վրա վառում են «Մի հրո շրջան, մի հուրի եկը՝ մեհեկանը, մէհուրէկի, կրակ- տրնդեզ, նախապատրաստե լով Արեգակնագալը՝ Արեգակի ծնունդը: Միհրի աստվածության վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ եւ Փոքր Մհերներն են։ Հայաստանում Միհրին նվիրված ծիսական կառույցները համարվել են մեհյաններ: Միհրին նվիրված տաճարը գտնվել է պատմական Հայաստանի Դերջան գավառի Բագահառիճ ավանում, Գառնիում:

6

ԱրԴինի տաճար, Ար+Դի, Տաճար՝ Արեւ Դիցերին

Պրոֆ. Պիոտրովսկին ցույց է տալիս, որ Արդին արեւապաշտական տաճարը «շատ հավանական է՝ կառուցվել է Մենուայի կողմից IX դարի վերջին: Մեզ հայտնի հնագույն համարվող համանման տաճարներից հունականների մի մասը դեռ հեռու է այդ տիպի կառուցվածքներից:» Տաճարը Արատտա-Ուրարտական Երկրի գլխավոր Աստված Հալդիին նվիրված տաճարն է: Ք.Ա. 820-ական թվականներին Վանի թագավորության մեջ Իշպուինի որդի Մենուան կառուցեց Արդինի տաճարը: Արդին տաճարանունը մեկնաբանվում է այսպես՝ Ար+Դի՝ Արեւ Դի, Դի-Տի լույս, Տիեզերք իմաստով: Տաճար Արեւ Դիցերի համար: Մենուան Արդինի տաճարը դարձրեց պետության հոգեւոր կենտրոն, հայ Արեւ Դիցերի Դիցարան: Ասորեստանի թագավոր Սարգոնը 714 թվականի (մ. թ․ա.) արշավանքների ժամանակ Արդինի տաճարը կողոպտեց եւ տաճարի «մուստր-մուստառը» գծագրեց Խորասաբադի պալատի քանդակներից մեկի վրա: Արդինի տաճարը Ասորեստանի գերեվարելուց հետո վերանվանեց Մուսասիր: Մեկնաբանենք Մուսասիր անունը: Ըստ Հրաչյա Աճառյանի Հայ.Արմատ.Բառարանի -մուռ-բնիկ հայերեն արմատով բառ է, որից կազմվել են -մռմռալ-մուռինես, մուռ տ աճականով-աղմուկ ապստամբություն բառիմաստները:

Մուսե արջասպ- սեւ թանաք-սեւ գրություն, մուստ/ր-մուստառ: Մուսիր-մուսուր նշանակում է սուրհանդակ, որ մարդկանց դատարան կամ ատյան է տանում: Հետեւաբար Մուսա-սիր բառը ունի ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐ իմաստը: Մուսասիր բառի Աճառյանական այս մեկնաբանությունը լուսաբանում է Ardin-Արդին տաճարի՝ Մուսասիր իմաստային վերանվանումը: Արդին արեւապաշտական տաճարը դարձավ դատարան, դատ ու դատաստան՝ տաճար ավերողների եւ գերեվարողների համար: Միգուցե այդ էր պատճառը, որ Ասորեստանի հզոր կայսրությունը կործանվեց, վերացավ երկրի երեսից: Հայ ժողովրդի ասածով՝ «Մուռը հանեց»:

Հայ դիցապատմական մշակույթի մեջ մեզ հայտնի հնագույն տաճարներից են՝ երկնքի ու երկրի արարիչ Արամազդին նվիրված-ծիսական տաճարը Դարանաղյաց գավառի Անի ամրոցում, Մայր դիցուհի Անահիտի տաճարը Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանում, Արտաշատի տաճարները, Վիաշապաքաղ Վահագնի գլխավոր մեհյանը Աշտիշատում, որը կոչվել է Վահեվանյան, Տարոնի գավառի Վիշապ քաղաքավանին մերձակա Քարքե Լեռան Լանջին, Վահագնի եւ Աստղիկի սրահը կոչվել է «Սենյակ Վահագնի», Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում, Միհրի Գառնիի արեւապաշտական տաճարը։ Արամազդի պատգամախոս, Դպրության, պերճախոսության աստված Տիրին նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում ՝ Երազամույն։

Տաճարի եւ մեհյանի ամբողջական, գաղափարական եւ բառագիտական մեկնաբանությունը տալուց հետո կարող ենք հստակորեն համոզված հաստատագրել, որ տաճարներում են կատարվել Աստվածներին նվիրված ծիսական արարողակարգերը, տաճարներում եւ մեհյաններում են ծիսական արարողակարգերը դարձել պարեր, եւ հայկական պարերը կրում են հայ դիցերի աստվածների պատգամները, հրո վարդ ակ ճառերը, որոնք պարել են հրապարակներում:

7

Հնդկաստանի Թաջ Մահալ տաճարը կրում է Տաճար-Մեհյան անունը

Տաճար եւ Մեհյան գաղափարական միասնությունը հիմք է դարձել Հնդկաստանի Թաջ Մահալ 1632-1653-թթ.տաճարի անունը կնքելու համար: Ըստ Մահադխ համալսարանի պրոֆեսոր եւ պատմաբան Մանիշ Սինխանի՝ պարզվում է, որ Հնդկաստանի պատմագրության ժամանակի մեջ հայերի թողած գրավոր արժեքները փաստում են, որՀայերը Հնդկաստան են ուղեւորվել դեռեւս Ք.ա երկրորդ հազարամյակից՝ Ասորեստանի թագուհի,ծագումով արամեացի Շամիրամի հետ, Ք.ա 327թ.Ալեքսանդր Մակեդոնացու զորաբանակի կազմի հետ, 1604 -1605թթ. Պարսկաստանի Շահ Աբբասի կազմակերպած Ջուլֆայից Իրան բռնագաղթից հետո Հայերի մեծ մասը Իրանից տեղափոխվեց Հնդկաստան: Հնդկաստանի քաղաքներում հայերը 1562- 1611թթ. կառու ցեցին եկեղեցիներ, խաչքարեր, հիմնեցին դպրոցներ: Հնդկաստանում Մոնգոլների սերունդ մոգոլները գրավում են, տիրում Հնդկաստանին, Ակբար Մեծը Մեծ Մոգոլների կայսրության 3-րդ փադիշահն էր՝ Թամերլանի ուղղակի հետնորդը եւ տոհմի հիմնադիր Բաբուրի թոռը: Ակբար Մեծը ամուսնանում է արմատներով հայ, արքայական տոհմից սերող, Ջայպուրյան արքայադուստր տիտղոսը կրող Մարիամուզ-Զամանի հետ, Կայսրուհին կրել է «Մարիամ-ուզ-Զամանի» «Դարի Տիրուհին»անունը: Մարիամուզ/շ-Զամանի Կայսրուհին իր կառավարման օրոք հինդուիզմի շարիաթի շատ վատ դրույթներ վերացրեց, հնդկական մշակույթն ու արվեստը ծաղկում ապրեցին:

Հայուհի կայսրուհի Մարիամուզ-Զամանի թոռ Խուրամի խան Շահ Ջահանին ամուսնանում է գեղեցկուհի Արջումանդ, Մում-Թազ/ջ- Մահալի հետ, գեղեցկուհի Արջումանդը հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խան Արջում անդ Բանո Բեգումի աղջիկն էր: Ագրա քաղաքում, Խուրամի խան Շահ Ջահանին գեղեցկուհի Արջումանդի ու նրա հավատարիմ ու գեղեցիկ սիրո պատվին է կառուցում Թաջ Մահալ տաճարը: Բարձր գմբեթով, սպիտակ մարմարե, ամենաբազմազան եւ թանկարժեք քարեղեն այդ տաճարը կառուցել են հիմնականում հայ ճարտարապետ- վարպետները, հրաշագեղ տաճարի հիմնական զարդնէհայկական խաչքարերի եւ արեւխաչերի ասեղնագործ արվեստը: ճարտարապետական բարձր արվեստը, խաչերի եւ արեւխաչերի բազմաթիվ քանդակների առկայությունը եւ Հայերի ճամփորդության եւ Հնդկական հավատալիքիների եւ մշակութային ակունքների մեջ են գտնվում հայկական արմատները:

Միայն այս երկու կայսրուհիների ճակատագրեփրըը եւ գործողությունները ուսումնասիրելով տեսնում ենք հայ մշակույթի մեծ ազդեցությունը հնդկական մշակույթի վրա: Այդմշակույթը Հնդկաստան-Հինդուստանէ գնացել Հայաստանից դեռեւս Ք.ա երկրորդ հազարամյակից, այն իր տեղն ունի լեզվի, հավատի, աստվածաբանության, ավանդազրույց ների կազմության, անունների եւ ճարտարապետության մեջ: Թաջ Մահալ տաճարի անունը հայ խոսքի եւ լեզվի տաճար եւ մեհյան գաղափարական իմաստային միասնական անունն է:

Հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը:

Տաճարի եւ մեհյանի ամբողջական, գաղափարական եւ բառագիտական մեկնաբանությունը տալուց հետո կարող ենք հստակորեն համոզված հաստատագրել, որ տաճարներում են կատարվել Աստվածներին նվիրված ծիսական արարողակարգերը, տաճարներում եւ մեհյաններում են ծիսական արարողակարգերը դարձել պարեր, եւ հայկական պարերը կրում են հայ դիցերի աստվածների պատգամները, հրո վարդ ակ ճառերը:

Մեհյաններում եւ տաճարներում քրմերը պարերի միջոցով ներկայացնում էին ծիսական արարողու թյուն: Ծիսական մեհենական կամ տաճարային պարերը արտահայտում էին տվյալ ժամանակաշրջանի հոգեւոր գաղափարախոսական արժեքները, որոնք ծիսական պարի միջոցով ստեղծում էին հոգեւոր կապ՝խորհրդանիշերի եւ նրանց կրողի միջեւ:

Մեհենական կամ տաճարային պարերի մեջ հայ հոգեւոր դասի մեզ հայտնի պարերից է «Իշխանաց պարը»:

8

Իշխանաց պարի ազգային նկարագիրը

Իշխանաց պարիազգային նկարագիրը եւ ազգային պատկանելությունը բացահայտելուհամար նախ մեկնաբանենք Իշխանաց պարերի Իշխան, Շէյխանի Շերխանի, Շիւհալանի, Շավալի, Յար-Խշ Տի. Տօ զիլ Բանօ,Տօզիլ Բան, իշխանական դասին պատկանող ծիսական պարերի պարանունները՝ըստ մեզ հասած հայոց լեզվական բառագանձի եւ մշակութային ազգային առանձնահատկության: Ներկայացնենք այդ ծիսական անունների կամ եզրաբառերի ծագումը, ժամանակաշրջանը, տարածաշրջանը եւ ազգային պատկանելությունը: Պարը ծիսական արարողություն է, ներկայացնում է ազգային այս կամ այն կրոնա կան հավատալիքի ծեսը եւ կրում է այդ ծիսական արարողության անունը, այն հիմնականում կոդավոր ված է եւ իր մեջ կրում է մի ողջ ծիսական արարողակարգի գաղափար, որի համար ստանում է այնպիսի անուն, որը կրում է ծեսի կոդը, որը պետք է բնութագրի պարը, ներկայացնի պարի հոգին, գաղափարը, էությունը: Հայկական պարանուններից շատերը ճիշտ մեկնաբանված չեն, որի համար էլ հաճախ առաջանում է պարատեսակի եւ պարանվան խեղաթյուրում: Հայկական պարանունների ծագումնաբանակ իմաստները պատմության եւ ժամանակի քառուղիներում մատնվել են մոռացության, երբեմն թողնվել են հարեւան ժողովուրդներին, որոնց կողմից էլ սեփականաց վել են: Պարանունները ճիշտ մեկնաբանելու համար պետք է կատարել միաժամանակ պատմական, պատմադիցական եւ լեզվաբանական ուսումնասիրություն, չխախտելով պարի գաղափարը, անունը, որի մեջ արդեն տեսանելի են դառնում ծեսը, գործողությունները եւ գործող դասը, դասային կարգի ազգային առանձնահատկությունը, տարածաշրջանը եւ ժամանակաշրջանը:

9

Իշխանաց պարերը եւ նրանց ծիսական անունները

Իշխանաց պարը ներկայացնում է հայ հավատի, ռազմական, իշխանական, ազնվական դասի ծիսական արարողակարգ: «Իշխանաց պարը» ներկայանում է որպես իշխանական դասին բնորոշ կեցվածք՝ վեհ, վսեմ, հպարտ, գլուխը բարձր ամենաբարդ շարժումներ ունեցող պարատեսակներից մեկը: Պարի ողջ վեհությունն արտահայտված է հատուկ պարաքայլերի եւ շարժումների միջոցով. այն կարողացել են պարել միայն հայերը: Գրառված են Իշխանաց պարի չորս տարածաշրջանի տարբերակներ՝ Հայոց ձորի, Շատախի, Վանի-Բերկրի, Կապուտան- Ուրմիա լճի շրջակայքում բնակվող հայերի իշխանական պարի տարբերակները, որոնք համարվում են նաեւ ռազմական ծիսական պարեր: «Իշխանաց պարը» մեհենական կամ տաճարային պար է:Հայոց ձորի «Իշխանաց պարի» տարբերակներից հայտնի են «Շեյխերի», «Շէխանի» «Շիվհալանի», «Շավալի»,«Հարիւրի խեդ» «Յար Խշ Տի» պարերը: «Շէյխանի» պարերը Հայերը պարում էինուխտագնացությունների տեղերում, Հայոց ձորի տարածքում եղած տաճարներում՝ կրոնական ծեսերին,Վանում, Թիմարում, Բերկրիումբոլոր տոների, պետական, հաղթության զինվորական հանդիսությունների ժամանակ: Հայ ժողովրդական բանահյուսությանմիջոցով հայկական ծիսական պարերի մասին մեզ հասած տեղեկու թյունները բազմաբնույթեն: Հայկական ծիսական պարերի մաս են կազմում տաճարային եւ մեհենականպարերը: Տաճարներում եւ Մեհյաններում կատարվող ծիսական արարողությունները նվիրված էին Դիցերին կամ Տիցերին: Տաճարներում եւ Մեհյաններում երկնքից ստանում էին դիցերի կամ աստվածների պատգամները, պատգոչերը, ըստ որի կատարվում էր ծեսը: Արամազդի պատգամախոսը Տիրն էր:

Իշխանաց պարը իր էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որն իր մեջ ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների Տիրոջ, այսինքն` Իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը:

Լեզվամտածողությունը մարդկային գիտակցության եւ ազգային մտածելակերպի զարգացման մեջ կարեւոր գործոն է: Հայոց լեզվի մեջ կան բազմաթիվ բառեր, որոնք ուղիղ կապված են ազգային ավանդույթ ների, քաղաքակրթական արժեքների եւ քաղաքական դասի ձեւավորման հետ, նրանք կերտել են ազգային մտածողությունը եւ իրենց արդիական արժեքները չեն կորցրել, սակայն մոռացության էմատնվել նրանցիսկական ծագումնաբանական իմաստը եւ նոր զուգահեռ իմաստ էձեռք բերել:

Բառերի այդ շարքին է պատկանում Իշխան բառը:

10

«Իշխան» բառի ծագումնաբանությունը

Զիւր ինքնեան զիսկություն ունի= Ինքնիշխան

«Իշխանաց պարի» ազգային նկարագիրը եւ էթնիկական պատկանելությունը բացահայտելուհամար նախ մեկնաբանենք «իշխան» բառի ծագումնաբանությունը: Իշխան բառը բնիկ հայերեն բառ է, իր նշանակությամբ, իմաստով գաղափարով հայտնի է դեռեւս Արրատ տա-Ուրարտու թագավորության ժամանակաշրջանից:

«Ուրարտուի Արգիշտի թագավորի (մ.թ.ա. 786-764թթ.) «Խոխոռյան տարեգրության» մեջ հիշատակում է ՙԳրավեցի Շիրակի-Eriahi -Արիահի-Երիախե ցեղի երկիրը, Իշկուգուլուերկիրը՚: Իսկ Իշկուգուլուերկիրը տեղադրվում է Շիրակի-Eriahi գավառից հյուսիս ընկած վայրում:

Իշկ-իսկ արմատը բնիկ հայերեն արմատ է, այն գոյություն է ունեցել մեր նախնիների լեզվի մեջ:

Իշկ+գուլու անունը հայերենում պահպանվել է «իսկագոյն» բառով: Նոր Հայկազյան Բառարանի Էջ 868- ում «իսկագոյն» բառը բացատրվում է որպես՝ առավել իսկական, էականագոյն, տէր եւ տիրագոյն, բուն եւ գլխաւոր իմաստով

Իշկուգուլու-Iskugulu-բառի համարժեքն է իսկագույն բառը: Իշկուգուլու-Iskugulu անունը կազմված է երկու Իշկ+գուլու բաղադրիչներից:Իշկուգուլու-Iskugulu՝ Իշկ+գուլուարմատի կ+գ տառերի միացությունն էլ վերածվել է «խ» տառի:

Իշկ-Isk-իսխ-isx -արմատը բնիկ հայկական արմատ է:

Իշկ -իսկ- isk արմատից հայերենում կազմվել են բազմաթիվ բառեր, որոնք արտահայտում են իսկակա նություն, ճիշտ եւ ճշմարտություն իմաստները:

«Իսկ» բառը հայերենում ունի. իսկագույն-առավել իսկական, իսկություն, իրականության գերագոյն, ճիշտ եւ ճշմարիտ, էապես, գլխավոր, տիրականություն, առաջին տիրագոյն,տիրական-սեպհական, տիրապէս՝ օրինօք եւ ճշմարտութեամբ, Աստվածազգաց իմաստը (ՆՀԲ ՀՐ. Աճառյան):

Իսկ եւ ճիշտ, իսկական եւ ճշմարիտ բառերը իմաստային հոմանիշներ են, արտահայտում են «իսկ-ճիշտ» երեւույթի կամ հատկության դրսեւորմանը համարժեք իմաստները, չափերը։

«Իսկ» բառը հայերենի բարբառներով ունի հետեւյալ տարբերակները՝ը/սկի-բոլորովին, ի/սկիզբ, հ/ը/սկի, ը/զգի, ազգի, իսգ, ի/զգ, ը/զգ-ազգ, իսկը:

Համեմատենք «իսկագոյն» բառը «իշկուգուլու» անվան հետ, կտեսնենք, որ իսկագոյն- իշկուգուլու բառերը նույնիմաստ բառեր են եւ գրեթե ունեն նույն հնչեղությունը:

Մեկնաբանենք «Իսկուգուլու անվան երկրորդ՝ գուլու բաղադրիչը: Հր. Աճառյանը Գուլու-բառը մեկնաբանում է Արեւ կամ հուր իմաստով:

Ըստ Արրատա-Ուրարտական ժամանակաշրջանի պատմադիցական գաղափարական մտքի՝ Իշկուգուլու-Iskuguluերկիրն ունի հետեւյալ իմաստները՝-Gur=KUR = Cor- այս արմատական բառերը հայերենում ունեն մի շարք դիցապատմական իմաստներ: Քուրա- նշանակել է Արեգակ (ՆՀԲ 1012 ) -Gur=KUR = Քուր-կրակ, պաշտամունք, -qaya-=քար- հմայական պաշտամունքային քար, քարուքռա,-Քար-Քուայ-քուա -քուեարկել, կրակ-հուր բառերից (Հր. Աճառյան): -Cora-Քոռ-Քուռակ- այս բառարմատները նշանակում են կրակի ձիուկ, Քուռկիկ Ջահարի կամ Ջալալի: -Gur=KUR = Քուր/ Գոր-գուր- Ջուղայում տղային ասել են Գոր-Արախայ (ՆՀԲ 1012 ) Գոր- Գորանի-հայ դիցաբանության մեջ եղել է արտերը չար հրեշից պաշտպանող դիցը:

Վերլուծությունից պարզվեց, որ Շիրակի Իշկուգուլու ցեղանվան հիմքում ընկած են Իշխան բառը, որն ունի իսկական իմաստը եւ Gur=KUR = Քուր- պաշտամունքային բառերը, որոնք բնութագրում են գերագույն գաղափարը, դասը: Իշխան բառի ամբողջական մեկնաբանությամբ պարզվեց, որ Իշկուգուլու ցեղի երկիրը համարվել է Իսկագոյն, Իշխանաց Արեւորդիների երկիր, Իշխանաց -Gur=KUR = Քուր կամ Իշխան Գոր-որդիների Արեւորդիների երկիր:

-Իշկուգուլու անվանը հանդիպում ենք նաեւՂրղզստանի հյուսիսարեւելյան մասումԻսիկ Կուլ՝ անհոսք լիճ՝Հյուսիսային Տյան Շանում(ղրղզ. Issık Göl ) անունով:

Ծանոթություն- Ղրղըզական Իսիկ Կուլ լճի (թարգմանվում է որպես «տաք լիճ»)մասին հիշատակվում է 1375թ.-ի,այսպես կոչված, աշխարհի Կատալոնական քարտեզի վրա, որտեղ նշված է հայկականվանքը։ Քարտեզի վրա գրություն կա. «Վայր, որը կոչվում է Իսիկոլ։ Այդտեղ է գտնվում հայ եղբայրների վանքը, որտեղ պահվում է Սուրբ Մատթեոսի մարմինը»։ Դրանցից մեկի վրա Խաչ են պատկերել եւծածկել հողի շերտով։ Ենթադր վում է, որ Իսիկ Կուլի վանքը կարող էր գոյություն ունենալ Իսիկ Կուլի Կուրմենտինյան ծովածոցի շրջա նում, որնավելի ուշ անցել է ջրի տակ։ (Դավիթ Գալստյան): Այսինքն Իսիկ Կուլ անունը Հյուսիսային Տյան Շան է ուղեւորվել, հայ բանագնացների կողմից:

Ըստ Հր. Աճառյանի եւ ՆՀԲ-ի՝ «Իսկ -ճիշտ» բառերը մատնանշում են օրինոք իսկականությունը: Իսկ-իսկականը, ճշմարտությունը բնութագրում է արքայական, ազնվական գերագույն դասին, իսկ հայերենի բառագանձարանում գերագույն դասը իշխանական դասն է:

Այսպիսով իշխան եւ իշխանական բառի հիմքում դրված է իսկական գաղափարը: Հայ Իշխաններ կրել են իսկության իսկականությունը, գերագույն ճշմարտութեամբ:

իսկ-ճիշտ-istina բառերի իմաստաբանական արժեքները հայերենում

Հայերենում «իսկ» բառի իմաստային հոմանիշն է ճիշտ բառը: Հայերենի ճիշտ բառի արմատական հիմքից կազմվել են istu-justu, istina բառերը ճ>j>i բաղաձայնական անցումով:

Իշկ- իսկ արմատը դարձել է Իշխ-isk-isx, դարձել է իշխան: «Իշխան» բառն ունի Իշխ-իշկ- իսկ isk-isxարմատը: Իշխ-իշկ- իսկ isk-isx,is-ist արմատից են կազմված հայ դիցապատմական մի շարք անուններ - աս-իս, as-is Astvac-Istvac, Աստիված-Իստված-տուած, as-isՍիս, Մասիս, Սիուինի, Արգ-իշ-տի-Arg-isti, ist-, Սուսի-Շուշի-Susi- Isus, Շիվինի-Siuini -as-is- Իշպուինի՝ մ.թ.ա. 824-810թթ.Վանի թագավորության արքա։ «Մեծ արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Բիայնա երկրների արքա», Մենուայի հայրը:

-Իշխարի - «իշխ-արի» isx. Բիայնական Իշխարի Աստվածուհու անունը կազմված է «իշխ-արի» բաղադրիչներից: Իշխարան նախաշումերական մայր Աստվածուհին է համատարած ողջ Առաջավոր Ասիայում, Էլամում` Աշխարա (հմմտ. հայ. աշխարհ ...), Ուրում` Էշխարա, Ուգարիտում` Ուջխարա: Խորհրդանիշը` կարիճ, համաստեղությունը` Կարիճ ... (տես ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 307-308, 378-380):

Հայոց մայր գետիԱրաքս-քս-xs , Երասխ-սխ -sxանունները նույնպես ունեն քս - xs, -սխ -sx արմատները: isx -xsi արմատները բուն հայկական արմատներ են, հայերենում առկա է նաեւ xsi ձայնախմբի շրջված ձեւը:

Ըստ Հր. Աճառյանի«Հայերէնի Արմատական բառարանի»՝«Իշխան» բառի իշխ-sx, «շխ-sx»-ձայնախումբը համարվումէ իրանական xsiձայնախմբի շրջված ձեւը, xsi- xsana – xsevan - xsavan՝ իշխան, թագավոր (խշեվան),xsay - տիրապետել, իշխանություն (խշայ), սակայն Հր. Աճառյանն իր այս մեկնաբանումը կարծես չի համարում հաստատուն եւ լիարժեք եւ շարունակում է մեջբերել այլ հեղինակների լեզվագիտական ապացույցները:

Իմ համոզմամբ, եթե ճիշտ կարդանք xsi- xsana – xsevan - xsavan իշխան, թագավոր (խշեվան) իրանական համարվող բառերը, ապա նաեւ ճիշտ կմեկնաբանենք: Xsi- xsana – xsevan - xsavan բառը կազմված է Իշխ+Վան արմատներից, ունի Իշխավան-Իշխեվան իմաստը: Բառն առնվազն Վանի թագավորության ժամանակաշրջանի ծնունդ է, xsavan բառը կազմված է Իշխ+Վան արմատներից: Xsay- (խշայ)- իշխան հայ իմաստով,տվյալ բառերը սեփականաշնորհվել են իրաներեն լեզվի կողմից, մոռացության տալով հայերենի Վանի Իշխան, իշխանհայ բառակապակցությունները (ընդգծումը՝ ՀԿ):

Հր. Աճառյանը նույն «Հայերէնի Արմատական բառարանի» մեջ շարունակում է բերել օրինակներ Jensen-ի ՀԱ 1904 էջ 271, Մատիկեանի, ՀԱ 1919թ., էջ 32, Հաթիթերէն Լեզուի Մասին բառարաններից եւ ներկայացնում է «իշխան» բառի ճիշտ ծագումը:

Իշխան բառըբացատրվում է որպես իշխող, տէր, մեծ զօրավար: «Իշխան» բառի արմատը հաթիթերեն-հայերեն ish արմատն է, որը նշանակում է՝մեծ: Ish -մեծ- խան-հան- տէր կամ տիրուհի, որից առաջացել է մեծ, շահ, տէր- խան արմատը, isx – ishas-տէր բառերը: Քանի որ հայերենում«շխ-sx»ձայնախմբով սկսվող գոյական չկայ, ուստի այդ ձայնախմբին ավելանումեն ա, է, ի ձայնավորներըեւ դառնում են՝ աշխ –ետ(աշխետ), աշխ-ան, էշխ -ան -էշխան (աշխան, էշխան) բառերը կամ բառարմատները (Նիկ.Մառ IAN 1920, էջ 232:

Այսպիսով՝ իշխան հայերենբառի նախաձեւն է իշկ- իշխ արմատը՝ Իշկուգուլ անունից: «Իշխ» արմատըհետագայումհայերենձայնաբանությանօրենքներիհամաձայն դարձել նաեւ«ի>էշխել -ի>է, Իշխել:

-աշխ արմատը

Հայերենում ունենք աշխ արմատը, որըհաթիթերեն նշանակում է իշխ-ինչք, հարստու թյուն, սեփականություն, հօտ, տաւար, isha- տերHroznu die Shparche der Hethiter,էջ 226:

Թվարկենք «շխ» հայկական արմատով հայերենիբառերը՝վա-շխ, բա-շխ, ա-շխետ, ա-շխ-արհ, Իշխարի, Արաքս- Երասխ քս /սխ, իշ-խան- իշ-հան,խան- հանա, հան-խան հ>խ անցումով «խան կամ հան բառն է, որը Իս-«խ» տառը «ան» ի հետ կազմել է «խան» բառը, «խան» բառը նույնպեսբուն հայկական արմատ եւ ծագում ունեցող բառ է, այն Իշխան բառի երկրորդ բաղադրիչն է:

«Հանա-հանա» բառըբնիկ հայերեն բառ է, ունի«հան»` հնխ. *Han-մեծ Մայրը իմաստը, շում. Ան-երկինք իմաստով, isx – իշխ + հան -հայերենբառարմատ է, «Սասունցի Դավթի»Խանդութ Խանում անվան երկու բաղադրչների արմատն է՝ Խան-հան Խան(դ)+ութ, ուրն ունի Ութի Մայր իմաստը:

11