Ան- An, Անու-Anu, Anunaki -Անունակի,Ani- Անի
- Karine Hayrapetyan
- 12. Juni 2017
- 2 Min. Lesezeit
Ան-An, Anu - Անու, anum-անում -շումերական բառերի մեկնաբանումը:
Անը կամ Անուն Երկնքի Աստվածն է՝ հայր- աստվածը: Ան Աստվածը շումերների Ուրուք քաղաքի Աստվածն է: Հայերենում այն այդպես էլ պահպանվել է՝ԱՆՊ-ԱՄՊ- Երկինք կամ Երկնքի Աստված իմաստով: Նրա նշագիրն է սեպագիր ութաստղանի նշանը (*): Anunaki -Անունակիբառը նշանակում է ԱՆ Աստծո ունակները, anum-անում,անում է՝ անողները: Անունակները ԱՆ Աստծո ունակներն են, առաջին մարդիկ են, առաջին հսկաները, Իմաստունները, ովքեր երկրի վրա կատարում էին ԱՆ Աստծո առաջադրանքները: Բառը հայերեն արմատ ունի,հայերենում այդ բառերը պետք է ուղղակի ընկալել այնպես, այն իմաստով՝ ինչպես որ կա:
Ըստ ծագման՝Ան- An, Անու-Anu, Anunaki -Անունակի,Ani- Անի բառերը բնիկ հայերեն բառեր են, այսինքն, այսբառերնայս կամ այն տեսքով գոյություն են ունեցել մեր նախնիների լեզվում:
Հայերենում այն մնացել է որպես Անուն, Անպ-ամպ, Անի, Անույժ-Անուշ՝ Ան Աստծո ուժը, Անահիտ Աստվածուհու անունը, Ս- Ան-դարամետ եւ այլ բազմաթիվ դիցապատմական բառերում...
Հայերենումամ-ան արմատով բառերը հիմնականում Երկնքին, Ժամանակին եւ Աստծունվերաբերող բառեր են՝ մ/ն զուգորդումով, օրինակ՝ ամբ-ամպ – անպ – երկինք, ամ-ժամանակ իմաստով ( Նոր Հայկազեան, Աճառյան, գրաբար բառարաններ):
Անահիտ, Անի, Անպ-Ամպ, Անուն, Անունակ, Անի, Անուշ -Անույժ բառերի մեջ Ան-ը Սուբարի-Արրատտա երկրի Աստծո անունն է, այնկապ չունի ժխտական «ան»-նախածանցի հետ, «ան» նախածանցը հետագա բառապաշարի ծնունդ է:
Սխալ է «Անունակ»-ներանվան մեջ ան-ըհամարել ժխտական նախածանց:
Ծանոթություն.
Ուրուկը շումերերեն Ունուգ է, Աստվածաշնչում՝ Երեխ, Շումերի հնագույն քաղաքներից մեկն է: Շումերում Ք. ա. XXVIII-XXVI դդ. գերիշխանության կենտրոն դարձավ Ուրուկ քաղաք-պետությունը:
2. Արմեն Դավթյան. «շումերերեն» պայմանական անվան տակ թաքնված է մի լեզու, որ հարավ է իջել հյուսիսից՝ հայկական լեռնաշխարհից եւ վերջինիս երկրանուն‐ցեղանունն է HA.AKI =Հայ‐ք, իսկ դիցանունն է HA.IA3 կամ HA.I3։ Գելբը գրում է. «Սուբարիների հետ մեր առաջին հաղորդությունը (contact‐ը) կարող է գնալ ետ մինչեւ սումերական՝ նախաջրհեղեղյան առաջին դինաստիային, որը ասվում է, թե բնակվում էր HA.AKI (=Eridu) քաղաքում, որը աքքադական թարգմանություններում բերվում է որպես Su‐bari…։ Հետեւաբար, հնարավոր է, որ սումերական առաջին դինաստիայի այս (HA.AKI = Eridu = Subari) քաղաքը կոչված լինի սուբարիների անունով»։
3. Պրոֆեսոր, պատմաբան Արտակ Մովսիսյանը նշում է, որ Նինսուբուր, Ninschubur Աստվածուհու, Սուբուր-Շուբուր-Շուբարտու-Սուբարտու, Շուբրիա երկրանուն ցույց տվող գաղափարանիշ գրություններից եւ անուններից կարելի է եզրահանգել, որ Արատտա-Սուբուր անունները միեւնույն երկրի անուններն են, հատկապես տարածքային ընդգրկման առումով, եւ պաշտպանում էԱրատտայի՝ Հայկական լեռնաշխարհի առնվազն հարավում գտնված լինելու տեսակետը:
Կարինե Հայրապետյան
(«Հայոց հին եւ նոր Աստվածները», Շումերական բառերի եւ Աստվածների բացատրություն)
05.08.2015թ
Komentáře